Փետրվար 2010

Փետրվար 17, 2010թ. 16:13

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնել։ Թբիլիսին ցանկանում է Մոսկվայից 40 միլիարդ դոլար պահանջել` որպես փոխհատուցում  այն վնասի, որը Ռուսաստանը հասցրել է Վրաստանին՝ 1990թ ի վեր Աբխազիայում և Հարավային Օսիայում իր կատարած գործողություններով։ Ի դեպ, այս հաշվարկները կատարել է Վրաստանի խորհրդանաում այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը։ ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 16:01

ՍԴՀԿ-ը փաստում է, որ ՀՀ-ը գտնվում է համակարգային` սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի լինի գրանցել որևէ մի դրական առաջընթաց: Մրցակցային անհավասար պայմանները և հարկային ծանր բեռը, իրավական անպաշտպանությունը ի չիք են դարձնում մանր և միջին գործարարի վերջին ճիգերը:Գործող վարչախումբը նպատակային և հետևողական քայլերով սահմանափակում է նրանց տնտեսական ազատությունները, […]


Փետրվար 17, 2010թ. 15:40

1915 թվականին Թուրքիայի Մարդին նահանգից  Իրաքի Մոսուլ քաղաք ձգվող երկաթգծի շինարարության վրա հազարավոր հայ երիտասարդներ են աշխատել: Երիտթուրքական իշխանությունները  ծանր պայմաններում աշխատեցնելով  հայ երիտասարդներին, այնուհետև, դաժանաբար սպանում էին նրանց: Նաև այս կերպ ի կատար էր ածվում  հայությանն իր բնօրրանում ոչնչացնելու ցեղասպան ծրագիրը: Եվ ահա այսօր վերաբացվել է Իրաք-Թուրքիա սույն երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական […]


Փետրվար 17, 2010թ. 15:32

«Հանրապետության առաջին դեմքի ցանկացած արտահայտություն չի կարող չլինել քաղաքական,- խոսելով Չաթըմ Հաուսում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին` ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը: -Նախագահի ցանկացած ելույթ, ցանկացած տեսակետ դադարում է լինել անձնական, ներքին կամ արտաքին գործածության համար և ունի հենց քաղաքական նշանակություն: Հատկապես եթե արվել է Չաթըմ Հաուսի նման հեղինակավոր ամբիոնից, որն ավտոմատ դրված է միջազգային լուսաբանման […]


Փետրվար 17, 2010թ. 15:15

ArmAr.am-ը ներկայացնում է մի հատված Թուրքիայի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Ռոֆշան Իբրահիմովի` REGNUM գործակալությանը տված հարցազրույցից. -Ինչպիսին եք տեսնում հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը: -Կարծում եմ, որ Թուրքիան ներկայումս գիտակցում է իր անկարողությունը Լեռնային Ղարաբաղի գրավյալ 5 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման հարցում: Թուրքիայի համար պարզ է դարձել, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող լուծել այդ հարցը, որի բանալին […]


Փետրվար 17, 2010թ. 15:04

Ադրբեջանական բանակի զինծառայող Ի. Ալիևը մահացել է խոզագրիպի պատվաստումից Փետրվարի սկզբի առատ ձյան և ջերմաստիճանի անկման պատճատռով ադրբեջանական բանակում կտրուկ ավելացել են գրիպի և թոքաբորբի դեպքերը: Հատկապես անբարենպաստ պայմաններում են հայտնվել առաջավոր գծին մոտ տեղակայված զորամասերը, որտեղ, առանց այն էլ ընդհատումներով տրվող ջեռուցումը, էլ ավելի է վատացել: Փետրվարի առաջին տասնօրյակում զորամասերից մեկում գրիպից երկու զինծառայող […]


Փետրվար 17, 2010թ. 14:42

Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի բանակի Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադին կից հատուկ նշանակության ստորաբաժանումները լայնածավալ ռազմական օպերացիա են սկսել Թունջելի գավառում: Գործողության նպատակը քուրդ գրոհայիններին կանխավ հակադարձելն է, քանի որ «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 11-րդ տարելիցի կապակցությամբ սպասվում են հնարավոր խռովություններ: Հիշեցնենք, որ «Քրդական բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Օջալանին 1999-ին […]


Փետրվար 17, 2010թ. 14:28

«Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մեջ պետք չէ որևէ նորություն տեսնել: Դեռևս Աթենքում առջին անգամ Ադրբեջանը ստորագրեց ինքնորշման իրավունքի տակ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը; Նա հիշեցնում է, որ Քիվեստի ժամանակ, թեպետ եղան բանակցություններ, փաստաթուղթ ընդունվեց, բայց ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց դրանից և բանակցային գործընթացում Քիվեստն ընդհանրապես փուլ չի համարում: Սոչիում կայացած հանդիպումից […]


Փետրվար 17, 2010թ. 14:14

Իմ ավելի վաղ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու հարցում: Ձգտելով խաբել  ոչ միայն Հայաստանին և միջազգային հանրությանը, թուրք ղեկավարները  փորձում էին մոլորության մեջ  գցել նաև իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին և թուրք հանրությանը` Արձանագրությունների հնարավոր շահավետության  վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ Արձանագրությունները լիովին բխում […]


Փետրվար 17, 2010թ. 14:06

Euronews հեռուստաընկերության «Լեռնային Ղարաբաղ. Փոփոխությունների քամին» ռեպորտաժը, որը ցուցադրվել է նախորդ տարվա նոյեմբերին, տեղադրվել էր հեռուստաընկերության կայքում, ապա ադրբեջանական կողմի պահանջով հանվել կայքից. սակայն այժմ այն կրկին վերականգնվել է կայքում: Այդ տեսանյութը պատրաստվել էր Euronews-ի` Ղարաբաղ այցելած աշխատակիցների կողմից, որոնք տեղում ծանոթանալով իրավիճակին փորձել էին տեսանյութում տալ արցախյան հակամարտության իրական պատկերը: Նկատենք, որ Արցախի Հանարպետությունը […]