Թբիլիսիում գտնվող Եվրամիության պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է «Համագործակցության հանուն շարժունակության» համատեղ նոր ծրագրի իրագործումը: Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն, ծրագրի իրագործումը նախատեսում է օրինականորեն ԵՄ պետություններում գտնվող քաղաքացիների զբաղվածության եւ կրթության ապահովում: ԵՄ փորձագետները հայտնել են, որ ծրագրի իրականացումը նպաստելու է օրինական միգրացիայի խրախուսմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ համագործակցության զարգացմանը: Այս մասին […]
Փետրվար 2010
Ադրբեջանի ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքը 2009-ին ավելացել է 14 տոկոսով: 2010 թ. հունվարի 1-ի տվյալներով, պարտքը կազմում է 3 միլիարդ 421,87 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքի համակարգի չափաբաժին է կազմում տնտեսական ֆորումի անցկացման համար տրված վարկը, ինչպես նաեւ Միջազգային արժույթային հիմնադրամից եւ Համաշխարհային […]
Փետրվարի 16-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այցելել է Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուաի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների, հայ և վրաց գիտնականների միջև կրթական ու գիտական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերում գիտական շփումները գործնականացնելու խնդիրները:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 18-ին կժամանի Թուրքիա: Երկու երկրների միջև կարևորություն ունեցող մի շարք հարցերից բացի, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձևի քննարկմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայումս ԱՄՆ փոխպետքարտուղարը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայում: Թուրքիայից Բեռնսը կմեկնի Ադրբեջան: ArmAr.am
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսը փետրվարի 18-ին Սիրիայից կժամանի Անկարա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան Անկարայում կքննարկի PKK-ի դեմ համատեղ պայքարի, Իրանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագծի վերաբերյալ խնդիրները։ ArmAr.am
Փետրվարի 15-16-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական […]
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրու քաղաքապետը, կառուցապատող ՙԳլենդեյլ Հիլզ՚ ընկերության տնօրենը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, պաշտոնատար այլ անձիք: Կարեն Կարապետյանն ասել է, որ աղետի գոտու […]
Իրանի դեսպան Մահմուդրեզ Սաջադին Ռուսաստանում գտնված ժամանակ ասել է, թե Իրանը դատապարտել է 2008-ի վրացական ագրեսիան, և պատրաստ է միջոցներ տրամադրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերականգնման համար: Սակայն, նա միաժամանակ նշել է, որ այսօր իր երկիրը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, շեշտելով, որ. «Կովկասյան տարածաշրջանում անկախ հռչակված երկրների անկախությունը ճանաչելը դեռ […]
0Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանն այսօրվա նիստում որոշել է կասեցնել ԿԸՀ վերջնական արձանագրության գործողությունը, որով ընտրված նախագահ է հռչակվել Յանուկովիչը: Այսպիսով, դատարանը մասամբ բավարարել է Յուլյա Տիմոշենկոյի հայցը, սակայն թույլատրել է կազմակերպել Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը, որը նշանակված է փետրվարի 25-ին: ArmAr.am
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին եւ շրջանների ղեկավարներին հանձնարարել է դադարեցնել հանրապետության սահմաններից դուրս անասունների իրացման փորձերը: Անասնաբուծության հարցերով խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանում նկատվում է անասունների գլխաքանակի կրճատում եւ մսամթերքի գների աճ, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Այդ կապակցությամբ նա ընդգծել է կենդանիների իրացման նկատմամբ վերահսկողության խստացման […]




