Փետրվար 2010

Փետրվար 17, 2010թ. 21:10

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին անդրադառնալով արցախյան հակամարտության հետևանքների վերացման հարցին, հայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է լուծվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը: Եվ իհարկե, հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը […]


Փետրվար 17, 2010թ. 21:00

Փետրվարի 25-ին Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի է ունենալու «Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի եւ նրա քաղաքականության իրականացման» կոնֆերանսը, որի մասին հայտնել է Ստրասբուրգում «Ադրբեջանական Տան» ղեկավար Մուստաֆա Ալինջանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ «Ադրբեջանական Տունը» Ստրասբուրգի համալսարանի թուրքագիտության բաժնի եւ Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ պլանավորում են անցկացնել մի շարք միջոցառումներ […]


Փետրվար 17, 2010թ. 20:36

Իրանը պետք է բարելավի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակը: Նա ասել է, թե. «Պատժամիջոցների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ռուսաստանը դեռ հավատում է, որ Իրանը պետք է ավելի ակտիվ եւ խորը համագործակցի ԱԷՄԳ-ի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է մամուլի խոսնակ Նատալյա […]


Փետրվար 17, 2010թ. 20:33

Ադրբեջանցի նախկին զինվոր, Նախիջևանում ծառայած Նուշաբ Մամեդովի մայրը վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զինվորական հոսպիտալում իր որդուն բուժելու համար իրենից 4000 դոլար են պահանջել: Բուժման ծախսը հոգալու համար նա ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը: Զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այս առթիվ ասել է, որ բուժման համար փող վերցնելն Ադրբեջանի բանակում լայնորեն տարածված երևույթ է: Նա […]


Փետրվար 17, 2010թ. 20:00

ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, ով այսօր գտնվում է Հայաստանում     լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե. «Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»: Նա հայ լրագրողներին փորձել է համոզել հետևյալ կերպ. «Ծովափ չունեցող Հայաստանի համար փակ սահմանը բարդացնում է տնտեսության վիճակը, մեծացնում տրանսպորտային ծախսերը, սասանում մրցակցությունը: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի,  կհանգեցնի […]


Փետրվար 17, 2010թ. 19:56

Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]


Փետրվար 17, 2010թ. 19:30

Այսօր ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է արցախա-ադրբեջանական հակամարտության խնդրի վերաբերյալ հայկական կողմի կոշտ ու կառուցողական հայտարարությունները: Բայց նաև շեշտել.«Ցանկալի է, որ այդպիսի հայտարարությունները ոչ թե զուտ հայտարարություններ լինեն, այլ խոսեն քաղաքականության վերանայման կամ փոփոխման մասին»: «Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը, ընդհանրապես, լուծում չեն կարող գտնել, եթե այդ լուծումները […]


Փետրվար 17, 2010թ. 18:50

Փետրվարի 16-ին Աբխազիան հայտարարել է, որ թույլ է տալիս Ռուսաստանին իր տարածքում ռազմակայան կառուցել զորքերի տեղակայման համար` դրանով իսկ մեծացնելով շրջանի կախվածությունը Մոսկվայից: Կրեմլը հրաժարվել է անմիջական մեկնաբանություն տալ որեւէ ռազմական պայմանագրի վերաբերյալ: Այս մասսին տեղեկացնում է Reuters –ը: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 18:44

Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե Հանրապետական կուսակցության անդամների մեծամասնությունն այսօր կողմնակից են հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` չսպասելով Թուրքիայի քայլերին: «Իմ կարծիքով, այդ ձգձգումները տեղին չեն, եւ ճիշտ կլինի, որ ինչպես նախահարձակ է եղել Հայաստանը, այդպես էլ նախահարձակ մինչեւ վերջ գնա, շարունակի: Դա […]


Փետրվար 17, 2010թ. 18:37

Ռուս իրավապաշտպաններին խիստ անհանգստացրել է այն, որ մտադրություն կա Մոսկվայում վահանակներ տեղադրել, որոնք պատմելու են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի մեջ Ստալինի դերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Մոսկվայի հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան հայտարարել է, թե ովքեր մտադիր են Մոսկվայում տեղադրել Ստալինի դիմանկարները, ձգտում են կրկնել ստալինյան շրջանի պետական ահաբեկչությունը: «Պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել […]