Փետրվար 2010

Փետրվար 6, 2010թ. 10:40

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին կայցելի Կովկասի հակամարտությունների գոտիներ`  աջակցելու դրանց հանգուցալուծմանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կանատ Սաուդաբաևն այս մասին հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին: «Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին Խորհրդային միության տարածքում: Հաշվի առնելով […]


Փետրվար 6, 2010թ. 10:10

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սթեյնբերգը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների […]


Փետրվար 6, 2010թ. 09:30

Ամերիկյան քաղաքական վերլուծաբանները որոշել են առավել քան լրջորեն զբաղվել`  կովկասյան երկրների հիմնախնդիրներով, բնականաբար,  առաջնորդվելով ամերիկյան հետաքրքրությունների շահերով: Լա՞վ է, թե՞ վատ: Ինչպես ասում են` քաղաքականության մեջ «լավ»-ն ու «վատ»-ը խիստ հարաբերական են, և պայմանավորված այդ պահին թելադրվող կոնկրետ շահերով: Մի բան հստակ է, երբ   գերտերություններն իրենց քաղաքական հետաքրքրություններն առավել քան սևեռում են այս կամ […]


Փետրվար 5, 2010թ. 20:20

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ճանապարհին` որպես լուծում, ընդգծվում է մադրիդյան սկզբունքներով առաջնադվելու փաստը, որում առաջադրվող  կետերն ակնհայտորեն հակասում են արցախահայության շահերին և որոնց շուրջ իրենց բացասական վերաբերմունքն են բազմիցս արտահայտել Հայաստանի քաղաքական ուժերը։ Այս դժգոհությունները, ու նաև  այն, որ բանակցող կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ դրանց շուրջ, եղան այն պատճառը, որ սկսվեց շրջանառվել Մադրիդյան սկզբունքների […]


Փետրվար 5, 2010թ. 20:15

Այսօր Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ն. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու […]


Փետրվար 5, 2010թ. 20:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել […]


Փետրվար 5, 2010թ. 19:40

Գերմանիայում բժշկուհի-ատամնաբույժը հրաժարվել է բուժել 16-ամյա դեռահասի ատամները, որի անունը եղել է Ջիհադ: «Ես չեմ բուժի մեկին, ում անունը նշանակում է «սրբազան պատերազմ անհավատների դեմ»,- ասել է նա: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 19:29

Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել: Ակնհայտ է, որ այս […]


Փետրվար 5, 2010թ. 19:21

Ժողովրդի անվտանգության եւ խաղաղ ապրելու իրավունքի ապահովումը ԼՂՀ իշխանությունների գերխնդիրն է. ըստ «Ռեգնում» գործակալության` Արցախյան պատերազմում զոհվածների թանգարանում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Ղարաբաղյան կարգավորման բանալին Ստեփանակերտում է, եւ մենք այն ոչ ոքի չենք տա: Ինչքան ուժեղ, կազմակերպված ու համախմբված լինենք, այնքան մեծ հնարավորություններ կունենանք այդ բանալին ճիշտ օգտագործելու»,- նշել է նա: […]


Փետրվար 5, 2010թ. 19:10

«Միայն քաղաքական միջոցներն ու ձեւաչափերը կարող են կարգավորել ցանկացած հակամարտություն», – հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նաև  հավելել է, «Հեռանկարում լուրջ ռազմական հակամարտություններ չեն կանխատեսվում»: Ըստ Բորդյուժայի` հետխորհրդային տարածքի առաջնորդների մեծ մասը անձամբ ծանոթ է «թեժ կետերում» տիրող իրավիճակին, եւ դա բավարար է խելամիտ ու ճիշտ որոշումներ կայացնելու համար: […]