Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր […]
Փետրվար 2010
«Ես վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էի, ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանելու, այլ Եվրոպա դառնալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիարակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Վերջինս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան խնդրի մասին: «Ներքաղաքական խնդիրներ ունեցող երկիրը չի կարող հաջողություններ ունենալ արտաքին քաղաքական հարցերում»,- կարծում է ՀՀՇ վարչության […]
Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը. Ժողովրդական դիվանագիտություն և հայ-թուրքական հաշտեցումը» խորագրով գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2005թ. անգլերենով: Այսօր արդեն մեր սեղանին է գրքի հայերեն տարբերակը: Գիրքը նվիրվում է հեղինակի ծնողներին և «հայտնի ոճրագործության զոհերին»: Չնայած հեղինակն ամեն կերպ փորձեց հավաստիացնել, որ ինքը Հայոց ցեղասպանությունն ընդունում է այնպես, ինչպես կա, սակայն զարմանալիորեն գիրքը նվիրվում է […]
«Քարոզչությունն անարդյունավետ միջոց է ծխախոտի դեմ պայքարում»,- այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը: Փոխնախարարի կարծիքով, ծխախոտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կլինի ծխախոտի գների թանկացումը. «Եթե մեկ տուփ ծխախոտն արժենա 5 եվրոյից ավելի, ապա յուրաքանչյուր ոք կմտածի նախքան ծխախոտ վրա այդքան գումար ծախսելը»: Ըստ փոխնախարարի ներկայացրած տվյալների, Հայաստանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր […]
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Հանձնաժողովի նախագահը քննարկումների օր է նշանակել այս տարվա մարտի 4-ին «Երկիր մեդիայի» հաղորդմամբ,ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանի կոնգրեսականի, այդ թվում Հայերի Ցեղասպանության Բանաձևի համահեղինակներ […]
Մի քանի օրից կլրանա երկշաբաթյա ժամկետը, որը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ ընթացքում Երևանն ու Բաքուն պետք է ներկայացնեն իրենց տեսակետները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ մինչ օրս համաձայնության չեն եկել։ Եթե հաշվի առնենք, որ երկու կողմերը ոչ միայն համաձայնության չեն գալիս այս սկզբունքների շուրջ, այլև յուրաքանչյուրը յուրովի […]
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին, խոսել քրդական հարցի, Կիպրոսի խնդրի, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ստորև ներկայացնում ենք արձանագրություններին առնչվող հատվածը: – «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության առանցքային սյուներից էին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Դրանք այլևս փակուղո՞ւմ են: – Ոչ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների […]
«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը: Բայց հերթով: Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի այն միտքը, որ Հայաստանի […]
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուրգերգինի հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ուստի իրավունք ունի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը և ոչ ոք չի կարող իրենց ասել, թե ինչու են միջամտում: Մեկնաբանելով Օզուրգերգինի այս հայտարարությունը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Տեր-Հարությունյանը նշեց, որ Թուրքիան՝ լինելով Մինսկի խմբի անդամ, բայց ոչ համանախագահող երկիր, որոշակի […]
Երեկ` ուշ երեկոյան, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը, Շուվալովը ժամանել է Հայաստան ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ` որպես ԱՊՀ-ում ՌԴ հարցերի համակարգող: Նախատեսվում է, որ Շուվալովը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ: Այսօր ՌԴ առաջին փոխվարչապետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ, […]




