Փետրվար 2010

Փետրվար 5, 2010թ. 19:05

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարը պատրիարքարանում հանդիպել է արքեպիսկոպոս Սահան Սփաջյանի հետ։ Սահան արքեպիսկոպոսը ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավանան, ինչին ի պատասխան նախարար Օհանյանը նշել է, որ […]


Փետրվար 5, 2010թ. 18:55

Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս […]


Փետրվար 5, 2010թ. 18:50

2009 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը` նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3,8 %-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2009 թ-ի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների, անցած տարվա ընթացքում տրանսպորտային բեռնափոխադրումները կազմել են 9,74 մլն տոննա, այդ թվում` երկաթուղային ճանապարհով` 2,942 մլն տոննա (աճը 6,8 %), ավտոմոբիլային ճանապարհով` 5,636 մլն տոննա (աճը` 11,3 […]


Փետրվար 5, 2010թ. 18:49

«Ցավոք, պետք է նշել, որ առ այսօր չեն բացահայտվել մի շարք  սպանություններ, որոնցից ՀՀ Ոստիկանության համար առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը»,- այսօր Ոստիկանության կոլեգիայի նիստում ասաց ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել էր մեկ տարի առաջ` 2009-ի փետրվարի 3-ին գլխին արձակված դիմահար կրակոցից: Չնայած նման […]


Փետրվար 5, 2010թ. 18:42

Ս.թ. հունվարի 25-28-ը Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության հրավերով պաշտոնական այցով Վիեննայում էին գտնվում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հունվարի 26-ին Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարար Քլաուդիա Շմիդը և հայ նախարարները ստորագրել են ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների` մի կողմից, և Ավստրիայի Կրթության, արվեստի […]


Փետրվար 5, 2010թ. 18:40

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն  Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին  ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ  ասաց. «Հարգելի տիկին դեսպան, Հարգելի գործընկերներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային […]


Փետրվար 5, 2010թ. 18:35

Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ն. Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է` հիմքում ունենալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության գերակայություն հռչակված եվրոպական ինտեգրացիան և համակարգում է Եվրամիության, ինչպես նաև` Եվրախորհրդի հետ կապված […]


Փետրվար 5, 2010թ. 18:28

Այսօր Ստամբուլում կայացավ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, […]


Փետրվար 5, 2010թ. 17:45

Հացի պակասության հետևանքով Բաքվի խանութներում մեծ հերթեր են գոյացել: Ըստ Vesti.Az-ի,  տագնապալի իրավիճակ է հատկապես արվարձաններում: Պատճառը էլեկտրաէներգիայի անջատումն է, ինչը կաթվածահար է արել հացի գործարանների աշխատանքը: Ցրտի պատճառով մարդիկ հասարակական սննդի օբյեկներ են մտնում ոչ միայն սնվելու, այլև ցրտից խուսափելով` հասարակական տրանսպորտի սպասելու համար: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 17:25

Երոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 5-ին ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, զրուցակիցները քննարկել […]