Փետրվար 2010

Փետրվար 6, 2010թ. 14:45

Վաղը՝ փետրվարի 7-ին, տեղի կունենա ՈՒկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլը։ Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար այս փուլում պայքարի մեջ են մտել նախորդ փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ՝ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը: ArmAr.am – էլեկտրոնային օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Ուկրանայի դեսպանատնից տեղեկացրին, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը ևս […]


Փետրվար 6, 2010թ. 14:10

«Հայկական պանիր» ընկերությունն առաջիկայում նախատեսում է «Հայկական պանիր» ապրանքանիշի ներքո հավաքել Հայաստանում արտադրվող պանրատեսակները և մեկ անվան ներքո իրականացնել հայկական պանրի արտահանումը: Ընկերությունն ստեղծվել է դեռևս անցած տարեվերջին. այն 50/50 մասնաբաժնով պետական և մասնավոր ընկերությունն է` «Զարգացման Հայկական գործակալության» և «Պանրագործների ասոցիացիայի» մասնակցությամբ: Ընկերության գերնպատակն է պետության աջակցությամբ կազմակերպել հայկական պանրատեսակների արտահանումն արտերկրում մեծ սպառում […]


Փետրվար 6, 2010թ. 13:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252-րդ բանաձևը: Սակայն արտահայտվում  են մտահոգությունները, որ եթե հարցը միջազգային հարաբերությունների կոմիտեում  դրական լուծում ստանա, ապա դա դեռ չի նշանակում, որ այն ինքնաբերաբար կմտնի լիագումար նիստերի օրակարգ և այստեղ ևս հարցին կտրվի դրական ընթացք: Նման կարծիք արտահայտողները […]


Փետրվար 6, 2010թ. 13:20

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում  նկարահանվել է Արցախյան գոյամարտի պատմությանը նվիրված առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը»: Նախատեսվում է, որ այն սկիզբը կդառնա իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների շարքի: Այս մասին տեղեկացնում է aysor.am կայքը` հղում անելով «Կավկազսկի ուզել»-ին Կինոնկարը նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և ներկայացնում […]


Փետրվար 6, 2010թ. 13:00

«Բոլոր աղանդներն էլ վտանգավոր են, սակայն հատկապես մեծ վտանգ են ներկայացնում այն աղանդները, որոնց մասին հասարակությունը լայն պատկերացում չունի». ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հոգևոր սպասավոր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը: «Ընդհանրապես, ընդունված է ամենավտանգավորը համարել եհովայի վկաներին, բայց այս աղանդի մասին հասարակությունն արդեն որոշակի […]


Փետրվար 6, 2010թ. 12:38

Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Մյունխեն քաղաք մեկնելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում պատասխանել է թուրքական «Hurriyet»-ի հարցերին: Դավութօղլուն խոսել է մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններին առնչվող հարցերի մասին:  Ըստ նրա` Մերձավոր Արևելքում թեժ զարգացումներ են սպասվում: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցել, եթե անկողմնակալ միջնորդ լինի: Այն հարցին, թե […]


Փետրվար 6, 2010թ. 12:16

Գագիկ Տեր- Հարությունյան «Նորավանք»գիտակրթական հիմնադրամի տնօրեն ՀՀ–Թուրքիա հարաբերությունների շուրջ րնթացող բանավեճերը, չնայած դրանցում առկա քաղաքական բնույթի շահարկումներին, ընդունել են համահայկական բնույթ։ Արդյունքում՝ այդ խնդրում, հատկապես «արձանագրությունների» վերլուծության առումով, դժվար է գտնել կողմ կամ դեմ նոր փաստարկներ եւ հիմնավորումներ։ Միեւնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը (կամ այդ գործընթացի առաջին փուլերից մեկը) հաճախ […]


Փետրվար 6, 2010թ. 11:39

Փետրվարի 5-ին երեկոյան` տեղական ժամանակով 21:30-ի սահմաններում, Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության կենտրոնական գրասենյակի դեմ։ Այս մասին փոխանցում է «Ֆըրաթ» գործակալությունը, համաձայն  կուսակցության գրասենյակի մոտ հայտնվել է  սև գույնի մի մեքենա, որից կրակահերթ է ուղղվել  կուսակցության շենքի վրա: Մեքենայի ուղղությամբ  պատասխան կրակ է բացել քրդական  կուսակցության գրասենյակի մուտքի մոտ […]


Փետրվար 6, 2010թ. 11:13

Հայկական կազմակերպություններն այսօր առավել քան ակտիվորեն զբաղված են  ԱՄՆ Կոնգրեսի կողմից  Հայոց  Ցեղասպանության բանաձևի  ճանաչման խնդրով:    ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը նշել է, որ հիմա արդեն աշխատելու են այս բանաձեւի ճանաչման առջեւ բոլոր ճանապարհները բացելու ուղղութայամբ: Նա օրերս հանդիպումներ է ունեցել մի շարք ազդեցիկ կոնգրեսականների հետ, առաջին հերթին բանաձևի գլխավոր նախաձեռնող […]


Փետրվար 6, 2010թ. 10:44

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը: Հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին` «Zaman»-ը հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, կարծիքներ  փոխանակել Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ: Դավութօղլուն վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, ըստ որի, հայ-թուրքական սահմանը […]