Փետրվար 2010

Փետրվար 5, 2010թ. 12:36

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, վրաց ընդդիմության ղեկավարները հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի և պետդեպարտամենտի ղեկավարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկում են երկրի ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպման մասնակիցներից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն ասել է, թե. «Սթայնբերգի և Գորդոնի հետ մեր հանդիպման հիմնական մասը նվիրված է […]


Փետրվար 5, 2010թ. 12:17

Որոշվել են Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի ազգային ընտրության 10 մասնակիցները, որոնցից կընտրվի մրցույթի մասնակիցը: Տասի մեջ են Anothеr Story Rock-band խումբը Այս ձմեռ երգով,  Եվա Ռիվասը` Apricot Stone,  Նիք Էգիբյանը` Countdown, Էմմին եւ Միհրանը` Hey (Let Me Hear You Say), Դավիթ Աշոտյանը` Infected Dreams, Մարիա Կիզիրյանը` Little Red Riding Hood, Ռազմիկ Ամյանը` My Love, Սոնյան` Never, […]


Փետրվար 5, 2010թ. 12:04

Այս մասին հայտնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը: Դինքի սպանության գործով ձերբակալված 20 ամյա Օգյուն Սամասթը 6 ամիս առաջ նշանադրվել էր, նախօրեին էլ` բանտային պայմաններում ամուսնացել: «CnnTurk»-ն ամոթաբեր է համարում այն իրողությունը, որ մարդասպանը բանտում ամուսնանում է, իսկ սպանությունը հրահանգելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն էլ պետական ծառայության անցնելու համար քննություն հանձնում: Այդ ամենն ամոթալի են համարել […]


Փետրվար 5, 2010թ. 11:30

Ուժեղ ձյան և եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանը: Այժմ կատարվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ: Վատ եղանակը, ըստ կանխատեսումների, երկրում կպահպանվի ևս մի քանի օր: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 11:00

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը և Իրաքում տեղակայված բազմազգ ուժերի հրամանատար գեներալ Ռեյ Օդիերնոն քննարկել են Իրաքից Թուրքիային սպառնացող քրդական հարձակումների վերաբերյալ հարցեր: «Ամենակարևոր հարցը, որ մենք քննարկել ենք, եղել է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ահաբեկչությունների դեմ ձեռնարկված և ապագայում ձեռնարկվելիք քայլերը: Ես մեկ անգամ ևս այդ մասին հայտնել եմ մեր ամերիկյան գործընկերոջը»,- ամերիկյան […]


Փետրվար 5, 2010թ. 10:30

Երեկ, ինչպես տեղեկացրել էինք մեր ընթեցողներին, Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքները հանդես էին եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն էր համոզել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այժմ թարգմանաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրանց ներկայացրած համացանցային  Պահանջագիրը. «Նախագահի թեկնածու Բարաք Օբաման անկեղծորեն խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել […]


Փետրվար 5, 2010թ. 10:00

Ինչպես և սպասվում էր, որքան ավելի է մոտենում ապրիլի 24-ը, այնքան ավելի են ակտիվանում  Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հետ կապված խոսակցությունները: Այս գարշելի առևտրի մասնակիցները հիմնականում ԱՄՆ, Թուրքիան (իր փոքր եղբոր` Ադրբեջանի հետ), և Եվրոպայի որոշ երկրներ են: Չնայած պարբերաբար (սովորաբար տարին մեկ) ակտիվացող խոսակցություններին` «եղբայրները» շարունակում են պարտիզանական լռությունը: Սակայն վերջերս թվում է, թե թուրք-ադրբեջանական […]


Փետրվար 5, 2010թ. 09:30

1946 թվականին մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած Բյուրականի աստղադիտարանը կարճ ժամանակահատվածում հասել էր գիտական աներևակայելի նվաճումների: Այսօր, դժբախտաբար, վտանգված է հայ աստղագիտության կարևորագույն այդ կենտրոնի ապագան: Պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է, որն էլ իր հերթին աղետալի վիճակ է ստեղծում աստղադիտարանի համար: «Ժամանակին մենք ունեինք ավելի քան 300 աշխատակից, այսօր` մոտ 70 » ,-ցավով նկատում է […]


Փետրվար 4, 2010թ. 19:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. «Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ այսօրինակ այցելությունները […]


Փետրվար 4, 2010թ. 19:46

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված կրթական համակարգում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես, ավագ դպրոցի համակարգի կիրառման հիմնախնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: Իր խոսքում Նախագահը կարեւորել է մեր հանրապետությունում ավագ դպրոցի համակարգի ներդրումը` այն […]