ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար: Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար: Այսպիսով, ընդունելի է […]
Փետրվար 2010
ՀՀ կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձեւի 15 (Ա) կետի համաձայն ներկայացվող ՀՀ ազգային զեկույցը», որը ս.թ. մայիսին պաշտպանվելու է ՄԱԿ-ի աշխատանքային խմբում` երկրի պատվիրակության եւ անդամ երկրների միջեւ ծավալվող ինտերակտիվ երկխոսության միջոցով: Նշված ընթացակարգն արդյունավետ անցնելու, ինչպես նաեւ երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու համար անցած տարվա ընթացքում կառավարությունը հաստատել է մարդու իրավունքներին […]
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը: Նշվում է, որ այդ փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև գիտական կադրերի […]
«Nabucco» նախագիծը դոփում է տեղում արտադրողների, տարանցիկ երկրների և էներգակիրների սպառողների միջև գործողությունների համակարգման մեխանիզմի և Եվրամիության կողմից փաստացի ղեկավարման բացակայության պատճառով»: Այս մասին «Eurasia Daily Monitor»-ում հրապարակված հոդվածում գրում է ամերիկացի քաղաքագետ, «Ջեյմսթաուն» հիմնադրամի աշխատակից Վլադիմիր Սոկորը: Քաղաքագետի կարծիքով, քաղաքական հիմնախնդիրները ևս բացասաբար են անդրադառնում այս նախագծի իրականացման վրա. «Այդպիսի խնդիրներից մեկը, որը հստակորեն […]
ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը անդրադարձել է նաև մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին: Վարչապետը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը և նվիրվելու ստեղծագործական աշխատանքի: ArmAr.am
Զինված հարձակում է տեղի ունեցել Ադանայի ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Հյուպատոսարանի դիմաց կայանած մեքենայից ահաբեկիչները կրակ են բացել շենքի վրա։ Հանցագործները փորձել են փախչել, սակայն թուրք ոստիկաններին հաջողվել է նրանցից 6-ին ձերբակալել։ Պարզվել է, որ նրանք «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են։ ArmAr.am
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, այդ գործընթացում առաջատար դերակատարումը պատկանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, եւ այդ հակամարտության վերաբերյալ հարցը պետք է ուղղղել հենց ԵԱՀԿ-ին։ ArmAr.am
Փետրվարի 2-ին, Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական […]
Վերջերս Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի կայքում տեղադրվել էր Բասիմ Ալ-Ահմադի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին: Թարգմանաբար այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին». Ադոլֆ Հիտլերի այս հանրահայտ խոսքերը հնչել են 1939 թ. սեպտեմբերի 1-ից առաջ, մինչ Լեհաստան ներխուժելը. այս խոսքերով նա իր գեներալներին խրախուսում էր հրեաների ցեղասպանությունն իրականացնելու համար: Հիտլերի սարսռազդու այս […]
Ս. թ. փետրվարի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը իր առաջին այցը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ: Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ուժ եւ կարողություն առաքելությունը կատարելու գործում` ի շահ Հայաստանի եւ […]




