«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան գնալով ավելի ու ավելի մշուշոտ է դառնում»,- «EurasiaNet» կայքում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել Նիկոլաս Բերչը, ով մասնագիտացած է Թուրքիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հարցերով: Թուրքական կողմն առավել ակտիվությամբ բողոքում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ: Թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերկանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանը […]
Փետրվար 2010
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն. Այն, ըստ «Ամերիկայի ձայնի», կազմում է 708 միլիարդ դոլար, երկրի 3,8 տրիլիոն տարեկան բյուջեի 20 տոկոսը: ArmAr.am
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությանը, թե՝«Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել, որովհետև թուրքական կողմը կատարել է արձանագրություններով նախատեսված իր պարտավորությունները», ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով նշեց, որ այն իրեն հիշեցնում է ոչ թե քաղաքական գործչի կամ վարչապետի հասուն գնահատական, այլ՝ ԺԵԿ-ի պետի կամ ոչ […]
Փետրվարի 15-16-ին Փարիզում կազմակերպվելու է «Սևծովյան համաժողովը»: Քննարկվելու են սևծովյան ավազանի երկրների բնապահպանական խնդիրները, համագործակցության ուղիները: Մասնակից երկրների թվում են Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Բուլղարիան, Ռումինիան: ArmAr.am
Այն դեպքում, երբ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար Երևանի ու Անկարայի միջև շարունակվում են դիվանագիտական լարված շփումները, Էրզրումի գործարարները հանդես են եկել Հայաստանի հետ սահմանը բացելու կոչով ու ցանկությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Արևելյան Անտոլիայի արտահանողների միության նախագահ (DAİB) Ջեմալ Շենգելը, ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) ամսական ժողովում, նշել է, որ […]
Բռնություններն ու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ արդեն վաղուց սովորական երևույթ են Ադրբեջանում: Այս երկրում գրեթե չկան ընդդիմադիր պարբերականներ և հեռուստաալիքներ: Քիչ թե անկախ են որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, սակայն դրանք նույնպես զերծ չեն տարբեր կլանային պաշտոնյաների հետապնդումներից: Ինչպես նշում է musavat.com կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբայրը` ակադեմիկոս Ջալալ Ալիևը դատական հայց է […]
Սոմալիի ծովահեները ազատ են արձակել հունական «Ֆիլիցա» նավը, որի 22 հոգուց բաղկացած անձնակազմը մոտ երկու ամիս գտնվում էր գերության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ նավն ազատ է արձակվել փետրվարի 1-ին, այն բանից հետո, երբ վճարվել է փրկագինը: Թիմի անձնակազմի առողջական վիճակը, ոտեղ կան տասնութ ֆիլիպինցիներ, երեք հույներ […]
Ինտերնետ տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրութուն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցկացրել է համացանցում կազմակերպված առաջին ասուլիսը: Մոտ կես ժամ տևած ասուլիսի ընթացքում նա պատասխանել է համացանցից օգտվողների հարցերին: Հարցեր ուղղելու համար նախատեսված հինգ օրվա ընթացքում ստացվել էր մոտ 11 հազար հարց: Լավագույններն ընտրվել են համացանցից օգտվողների քվեարկությամբ, որին մասնակցել են մոտ 630 հազար հոգի: Ընթերցողներին […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական մարմնի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած 47 երկրների շարքում, մարդու իրավունքների խախտման առաջատարը Թուրքիան է: Վիճակագրական տվյալների համաձայն, 1959-2009 թթ. ընկած ժամանակահատվածում, Թուրքիան գլխավորում է աղյուսակը՝ դատավճիռների խախտումներով՝ 18.81 տոկոս, գերազանցելով Իտալիային՝ 16.57 տոկոս և Ռուսաստանին՝ 6.34 տոկոս: Եվրադատարանը, միայն 2009 թվականին 2395 դատավճիռ է քննարկել Թուրքիայի վերաբերյալ, […]
Աղանդները շարունակում են իրենց գրոհը նաև Արցախում: Կրոնական եւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարգավորող ԼՂՀ օրենքի ընդունումից հետո հանրապետության սահմաններում իրենց գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպությունները պարտավոր էին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով պետական գրանցում ստանալ: Որոշ կազմակերպություններ, որոնց գործունեությունը տեղավորվում էր ԼՂՀ` վերը նշված օրենքի շրջանակներում, սահմանված ընթացակարգով արդեն պետական գրանցում են ստացել: Մինչդեռ որոշ […]




