«Արցախի Հանրապետության անկախությունն ու Հայոց Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի արյան և արժանապատվության խնդիրներն են։ Մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացումը, որը թեկուզ կարևորվում է երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից, մեզ համար արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություն է»։ Այս մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը: Պատգամավորն ասել է, թե ՀՀ ՍԴ […]
Փետրվար 2010
«Տեղեկատվական անվտանգության և արտաքին քարոզչական ոլորտում մենք ունենք խորհրդարանի, արտաքին քաղաքական գերատեսչության և այլ պատկան մարմինների միջև համակարգված փոխգործակցության անհրաժեշտություն, որից էլ կախված է լինելու այս ոլորտում մեր հետագա քայլերի արդյունավետությունը»,- այսօր խորհրդարանական հայտարությունների ժամին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նկատել է.«Ավելորդ չեմ համարում հիշեցնել անգլիացի գեներալներից մեկի խոսքը՝ մենք […]
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդող իրադարձությունները` տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգում, շարունակում են պահպանել իրենց առաջնահերթությունն ու կարևորությունը։ «Առաջին անգամ պետականորեն փորձ է արվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրը պատմական, զգացական հարթությունից տեղափոխել ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ` երկու հարևան պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման հարթություն»։ Ինչպես նկատեց պատգամավորը, Հայաստանը եվրոպական […]
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձավ այն խնդրին, որ Բաքվի ջարդերից արդեն 20 տարի է անցել, սակայն Բաքվից Հայաստան բռնագաղթացներն այսօր էլ նույն հիմնախնդիրների առջև են կանգնած, ինչ 20 տարի առաջ էր։ «Մենք բարոյական խնդիր ունեն նրանց առջև, որովհետև նրանք փախստական են դարձել ազգային ազատագրական պայքարի պատճառով»,- ընդգծեց պատգամավորը։ Հայ փախստականները, ի տարբերություն Հայաստանից Ադրբեջան […]
ՀՀ օրենսդիրին են դիմել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի նախկին և ներկա մի խումբ բնակիչներ։ Նրանք իրենց անհանգստությունն են արտահայտել գյուղի տարածքում 5-ից 13-րդ դարերի ընթացքում կառուցված եկեղեցու, վանական համալիրի և միջնադարյան դամբարանակարգի ճակատագրի առնչությամբ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իր ճարտարապետական կերտվածքով պատմամշակութային եզակի արժեք ներկայացնող այս կառույցին ոչնչացման վտանգ է սպառնում։ Նշեց […]
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը լրագրողներին ասել է, թե Մեծ Բրիտանիան աջակցում ու շարունակելու է աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Նա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած վերջին հանդիպումը գնահատեց կառուցողական: «Ես ներքին տեղեկություններ չունեմ այն մասին, թե ինչպես է գործընթացը շարունակ […]
2008թ. ՀՀ Աժ կողմից օրենք ընդունվեց, ըստ որի Երևանում սեփականաշնորհվեցին և օրինականացվեցին այն բոլոր սեփական տները և դրանց կից 300քմ հողատարածքները, որոնց սեփականությունը հաստատող փաստաթղթեր չեն եղել։ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մտահոգությունն այն էր, որ այս օրենքը տարածվեց միայն Երևանում գտնվող բնակարանների վրա, այնինչ Հայաստանի մարզերում, մասնավորապես աղետի գոտում, նման տները մեծ քանակություն են կազմում, […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախ խոսեց այն մասին, որ Հայաստանը մարդկության կողմից համարվում է ուրույն մի երկիր, բայց վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին մեր «ունիկալ» լիները՝ բոլորոր տեսանկյուններից։ Նա բնական համարեց այն, որ տարբեր երկրներ միջազգային կառույցներում ունենում են ներքին վեճերի արտահոսքեր.«Ընդդիմությունը որպես կանոն, շատ հաճախ՝ իրավամբ հարցականի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը […]
«Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց»,- այս մասին «Նովոստի Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, հետխորհրդային տարածքի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետ Զուրաբ Տոդուան: Նրա կարծիքով` մեծ ու հեղինակավոր տերությունները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, այլ հետաքրքրություններ էլ ունեն: Ըստ Տոդուայի` Ադրբեջանը հուսախաբված է, քանի որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում […]
Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]




