Փետրվար 2010

Փետրվար 3, 2010թ. 11:35

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան նշանակված Նամըք Թանը հույս է հայտնել, որ ապրիլ ամսին, երբ տագնապ կա, որ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության բանաձևը, ամերիկացի դաշնակիցները Թուրքիայի համար անցանկալի քայլեր չեն կատարի: Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ, Թանն այդ մասին ասել է` ելույթ ունենալով Թուրքիայի ժողովրդավարության հիմնադրամի կողմից կազմակերպված և թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ժողովում: Նա ընդգծել է, […]


Փետրվար 3, 2010թ. 11:30

Իրադրությունը Կովկասում և Բալկաններում դեռ շարունակում է մնալ անկայուն: Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարաարել է ԱՄՆ  հետախուզության ղեկավար Դենիս Բլերը: Associated Press գործակալության հաղորդմամբ, Բլերը, սենատի հետախուզության խորհրդում ելույթ ունենալով, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն դիտարկումը, թե ԽՍՀՄ նախկին երկրները իր երկրի  հետաքրքրությունների […]


Փետրվար 3, 2010թ. 11:21

Այսուհետ Արցախի կամուրջներին ծանոթանալու համար երկար փնտրտուքի կարիք չի լինի. բավական է միայն բացել ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հովանավորությամբ հրատարակված «Արցախի կամուրջներ» եռալեզու գիրքը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցից մենք տեղեկացանք, որ  տպագրության է հանձնվել նաև «Վարձք» կիսամյա հանդեսը: «Վարձք» հանդեսը տպագրելու ցանկությունն առկա է արդեն մի […]


Փետրվար 3, 2010թ. 10:52

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին ՕԵԿ պատգամավորով փոխարինելու խնդրին, ասել է, թե  «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում ի սկզբանե եղել է այն միակ ընդդիմադիր ուժը, որը մնացել է որպես ընդդիմադիր։ «Այսինքն՝ ներկայացրել է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու շահը Ստրասբուրգում և իր մոտեցումներում եղել է քննադատական, ինքնաքննադատական։ Այն, որ նման խմբակցության պատգամավորին […]


Փետրվար 3, 2010թ. 10:20

Իրանական Press tv-ն տեղակացնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ այդ երկրների տարածքներից հետևում են Իրանի ատոմային ծրագրի իրականացմանը: Ընդ որում, հատուկ այդ նպատակով ստեղծված բազաներում աշխատում են Իսրայելից եկած մասնագետներ: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 10:05

Ադրբեջանի խորհրդարանի հետարձակուրդային հենց առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Իգբալ Աղազադեն հարց է բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հրաժարականի մասին, հաղորդում է “Зеркало”-ն: Պատճառը Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասում վեց սպաների գնդակահարությունն է, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 09:40

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի սան Տաթևիկ Թադևոսյանը սովորում է  Հնդկաստանի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում` 1912թ. «Սուրբ Մարիամ Աստվածածին»  հաստատության կողմից հիմնադրված Կալկաթայի Լորետո քոլեջում: Կալկաթայի Պետական համալսարանի մաս կազմող այս քոլեջը 2006-ին Հնդկաստանի Ազգային գնահատման հավաստագրման խորհրդի կողմից ստացել է ամենաբարձր` գերազանց գնահատականը: 1000-ից ավելի ուսանողներ ունեցող այս քոլեջն ունի ուսանողական խորհուրդ` մեկ […]


Փետրվար 3, 2010թ. 09:20

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը ձգձգելու որևէ առիթ կամ պատճառ չկա: Այսպիսի հայտարարությամբ Բաքվում հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն: «Ընթացիկ ամսվա սկզբերին ես Վաշինգտոնում էի և դեսպանի նշանակման հարցով կարծիքներ փոխանակեցի շատերի հետ: Մենք ուզում ենք հնարավորինս շուտ լուծել դեսպանի նշանակման հարցը: ԱՄՆ-ում նշանակման գործընթացը երկարատև է, միայն երկրի […]


Փետրվար 3, 2010թ. 09:00

Փետրվարի 4-5 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը կայցելի Հայաստան և Վրաստան: Երևանում Ստայնբերգը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ամերիկացի դիվանագետը Թբիլիսիում կհանդիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու և վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հայաստան և Վրաստան կատարած այցերից հետո Ստայնբերգը կմեկնի Մյունխեն, որտեղ փետրվարի 5-ին կմասնակցի անվտանգության թեմային նվիրված կոնֆերանսին: Մյունխենում էլ նա կհանդիպի […]


Փետրվար 2, 2010թ. 20:56

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կատարված ստուգումների ժամանակ պարզվել է, որ մոտ 300-350 հազար մանաթ (400-440 հազար ԱՄՆ դոլար) գումարի յուրացում է եղել: Զորամասի ֆինանսական ծառայության պետը ձերբակալվել է: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, բացահայտումից հետո Նախիջևանի զորամիավորման ֆինանսական ծառայության պետ գնդապետ-լեյտենանտ Նադիր Գուլիևը սրտի կաթված է ստացել: Նա այժմ բուժման կուրս է անցնում Իրանում: ArmAr.am