«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- երկուշաբթի Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ – Նախկինում ասել ենք եւ այժմ էլ վերահաստատում ենք, որ կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած ենք, որ սա հնարավորություն […]
Փետրվար 2010
2010թ. հունվարի 25-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը տարածել է Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն՝ դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ առաջացնում է միջհամայնքային ընդհարումներ հայտարարություն՝ ուղղված Եվրախորհդի անդամ-երկրներին, այդ թվում նաեւ Վրաստանին: Փաստաթղթում եւս մեկ անգամ ամրագրվում են ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշները: Ստորեւ ներկայացնում […]
Հայաստանի Ազգային Ժողովը այսօր վավերացրել է Հայաստանի Հանրապետության և «Ասիական զարգացման բանկի» միջեւ կնքված վարկային համաձայնագրերը, որոնք վերաբերում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վարկավորմանը: Ըստ այդ համաձայնագրերի, բանկը մինչեւ 2017թ. վերջը Հայաստանին է տրամադրվելու 500 միլիոն դոլարի վարկ` ճանապարհի կառուցման համար: Ծրագրի իրագործման համար, ընդհանուր առմամբ, պահանջվում է 1,5 միլիարդ դոլար։ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը: Ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը […]
2010 թ. հունվարի 26-31-ը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, տեղի ունեցավ Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական և աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչև 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին և Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին: […]
Եվրահանձնաժողովի ընդլայման հարցերով պատասխանատու Օլլի Ռեհնը, պատասխանելով Եվրախորհրդարանի հույն պատգամավորի գրավոր հարցին, հայտնել է, որ Եվրամիությունն ուսումնասիրություն է սկսելու` պարզելու թե Կիպրոս կղզու Բաշփարմաք լեռներում տեղադրված Հուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի հսկայական դրոշներն ինչ վնաս են պատճառում հարավային Կիպրոսի հույներին: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական կայքը: Ռեհնն ընդգծել է, որ այդ դրոշների հարցը […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու կարևոր վճիռ է կայացրել Թուրքիայի վերաբերյալ: «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինան Ըշըք անունով Թուրքիայի մի քաղաքացի պահաջել էր, որ իր անձնագրի դավանանքի մասին հատվածում նշվի ոչ թե «իսլամ», այլ` «ալևի», սակայն մերժվել էր: Սինանը դիմել էր եվրադատարան, որն էլ, առաջնորդվելով խղճի և դավանանքի ազատության կարևորագույն սկզբունքով, ընդունել է համապատասխան որոշում, […]
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում պատերազմի հավանականությունը մեծ է, քանի որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի ու ռազմական լուծման հնարավորության հետ կապված լարվածությունը աճում է: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատերազմի հավանականությունը չբացառելով Զուրաբյանն այն համարում է. «Այս ռեժիմի գործունեության հետևանք, որովհետև այն զիջումները, որոնց նրանք գնում են այսօր, իրականում փոխված […]
Անհրաժեշտ է, որ Հայաստանը և Թուրքիան վավերացնեն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, որոնք չպետք է կապակցվեն որևէ այլ գործընթացի հետ, – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Երկկողմ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը կնպաստեն տարածաշրջանույմ խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք հավատացած ենք, որ այս հարցը տեղին չէ կապակցել այլ գործընթացների հետ», – ասաց Ֆ. Գորդոնը, […]
Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով: Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաև Հայաստանին: Այդ կապակցությամբ Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն […]




