Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Միացյալ Նահանգներից պահանջել է՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո հստակեցնել դիրքորոշումը հայ- թուրքական հարաբերությունների հարցում: «Մեր հարցը Վաշինգտոնին շատ պարզ է. դուք սատարո՞ւմ եք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին: Չենք ցանկանում ամեն տարվա գարնանն անցնել այս ճգնաժամի միջով: Այդ նպատակով էլ սկսեցինք Երեւանի հետ հարաբերությունների նորմալացումը եւ նման արձագանք […]
5 Մարտ 2010
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի վերաբերյալ որոշումից պետք չէ ցնծալ: Ցնծություն կլինի այն ժամանակ, երբ Նենսի Փելոսին այդ բանաձևը մտցնի կոնգրեսի օրակարգ»,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքով, սա առաջին ու ամենահեշտ քայլն էր, քանի որ բանաձևը դեռ պետք է անցնի հինգ ատյանով՝ կոնգրեսի օրակարգ, Սենատի […]
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ ընդունեց, որը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում: Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում` թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ: Այս անգամ այդ մտահոգությանը […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Աբխազիան եւ նրա ժողովուրդը ծանր կորուստ կրեցին: Կյանքից հեռացավ Աբխազիայի Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբան: Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, գլխավորել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկը: Նրա ղեկավարությամբ Աբխազիան […]
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: […]
ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից ամեն տարի կազմակերպվում եւ անցկացվում են Ճգնաժամերի կառավարման վարժանքներ (CMX): Այս վարժանքների սցենարները ներառում են ճգնաժամերի հնարավոր լայն ասպեկտ` բնական աղետներից մինչեւ ահաբեկչություն ու պատերազմական իրավիճակ: Այս վարժանքները տեսական են եւ անց են կացվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ դաշնակից ու գործընկեր պետություններում: Այս մասին հայտնում է ԱԳ […]
Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն տվեց այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էին 56 երկրից 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ ունեցան օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների […]
«Որքան երկար շարունակենք մնալ հայ-թուրքական հարաբերություններ կոչվող գործընթացում, այնքան ավելի թանկ ենք վճարելու: Արձանագրություններից հրաժարվելը կարող է որոշ շրջանակներում ինչ- ինչ դժգոհություններ առաջացնել, նկատի ունեմ արտաքին ուժերին, բայց դա չարյաց փոքրագույնն է»,-համոզված է ՀՅԴ Բյուոյի մամլո քարտուղար Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի կան բոլոր հիմնավորումները, որպեսզի Հայաստանն այսօր իսկ հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրելող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք […]




