Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի Հանրապետությունում «Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ArmAr.am
20 Մարտ 2010
Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցական կառույցներում անցկացվել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ: Թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխնցմամբ ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին և իր խոսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներին, քոչվոր նախնիների գործելոճին հավատարիմ Էրդողանը սպառնացել է հայությանը, թե.«Դուք դրա համար թանկ […]
Մաթեմատիկական մոտեցում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերության ստեղծման հարցի շուրջ Մինչև այժմ Երկիր մոլորակի վրա Մարդկային քաղաքակրթության՝ հատկապես ռազմական մեքենայի, շարժիչ ուժը նավթն է և դրան ուղեկից գազը։ Վերջին 100 տարվա Երկիր մոլորակի քաղաքական կյանքը կարելի է համարել պայքար – տիրանալու համար աշխարհի էներգետիկ պաշարներին՝ հատկապես նավթի և գազի պաշարներին։ Գուցե պատմագետները կարողանան ապացուցել նաև, որ անգամ […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինտերնետում տեղադրել է տեսաուղերձ Իրանի ժողովրդին: Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է սերտ մշակութային կապեր հաստատել իրանցիների հետ, այլև այդ երկրի ժողովրդի համար ապահովել ազատ մուտք ինտերնետ: РИА Новости գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը խուսափում է դիվանագիտական երկխոսությունից և նախընտրում է մեկուսացումը: ArmAr.am
Այսօր առավոտյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ծածկվել է փոշու մրրիկով. Հղում անելով «Սինխուա» գործակալությանը` հայտնում է Lenta.ru-ն: Խիտ փոշու միջով գրեթե չեն թափանցում արևի ճառագայթները: Օդի աղտոտվածության աստիճանը կազմել է 5 բալ, ինչը խիստ հազվադեպ է պատահում: Պեկինի բնակիչներին խորհուրդ են տվել մրրիկի ընթացքում դուրս չգալ տներից: ArmAr.am
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին` […]
British Airways ավիաընկերության ուղեկցորդների գործադուլի հետևանքով, որն սկսվել է անցյալ գիշեր, հետաձգվելու են ընկերության շուրջ 1000 ավիաչվերթներ. տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Գործադուլը տևելու է երեք օր, պահանջը աշխատավարձի բարձրձրացումն է: ArmAr.am
Ֆրանսիայի Նիցա քաղաքում շարունակվում է «Ամբեր-2010» արագ շախմատի առաջնությունը։ Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 6-րդ տուրը, որտեղ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի շախմատիստ Վուղար Հաշիմովին։ ArmAr.am
Հայտնի «կոշիկանետումից» հետո հիմա էլ Էրդողանի վրա, բառիս բուն իմաստով, ցեխ են շպրտել։ Սա արդեն տեղի է ունեցել ոչ թե հեռավոր Իսպանիայում, այլ հայրենի Թուրքիայում։ Հերոսների հուշահամալիր այցելությունից հետո վարչապետը գնացել է Չաննաքգալու, որտեղ պետք է խաղալիքներ բաժաներ երեխաներին։ Հենց խաղալիքներ բաժանելու պահին էլ 23-24 տարեկան մի աղջիկ մի բուռ ցեխ է շպրտել Էրդողանի վրա։ […]




