23 Մարտ 2010

Մարտ 23, 2010թ. 14:13

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունից հաղորդում են, որ մի շարք գերատեսչությունների աշխատակիցների համատեղ ուժերով անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ  Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ չկա: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանված աշխատակիցներին շենք մտնել կթույլատրվի ավելի ուշ։ ArmAr.am


Մարտ 23, 2010թ. 14:01

«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը կվավերացնի այդ օրինագիծն այս տարի, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, այստեղ կան նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական շահեր: Եվ այս պահին դա չի նպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին: Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այդ կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում նման […]


Մարտ 23, 2010թ. 13:46

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունան տեղեկության համաձայն, այսօր ժամը 12:40-ին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, թե Խորենացի 7 հասցեում գտնվող Պետական Եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այդ մասին տեղյակ են պահվել համապատասխան բոլոր գերատեսչությունները: Այս պահին Պետական եկամուտների կոմիտեի շենքը տարհանված է, բոլոր […]


Մարտ 23, 2010թ. 13:37

«Քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանական բանակի զինվորները ներգրավվում են հրամանատարների սեփական տների շինարարության մեջ և այլ աշխատանքներում, որոնք կապված չեն ռազմական ոլորտի հետ»,– օրերս հայտարարել է ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Թելման Աբիլովը: Որպես օրինակ` նա նշել է ադրբեջանցի զինվորներին Իրանում աշխատեցնելու մասին մամուլի հրապարակումները: «Դա ապօրինություն է»,– ասել է փորձագետը: ArmAr.am


Մարտ 23, 2010թ. 13:22

Թուրք-ամերիկյան միությունների համագումարը (ATAA) նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջով, որ վերջինս հանրության առջև հանդես գա հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության բանաձևը չի ներառվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` հիշյալ նամակում նշված է եղել նաև այն, թե իբր հայերի ապստամբության ժամանակ արևելյան Անատոլիայում սպանվել է ավելի քան 1 մլն օսմանցի […]


Մարտ 23, 2010թ. 13:01

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել: ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ […]


Մարտ 23, 2010թ. 12:30

ArmAr.am-ը դեռ նոյեմբերի 18-ին գրել էր այն մասին, որ Ֆրանսիայի Նանս քաղաքի քոլեջներից մեկի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել էր այն պատճառով, որ իր ստեղծագործական շարադրության մեջ  Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող մտքեր էր արտահայտել: Հիշեցնենք, քոլեջի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց Ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր […]


Մարտ 23, 2010թ. 12:13

Սիրիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Համատեղ ասուլիսին ալ-Ասադը նշել է, որ Սիրիան հիանալի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել է Դամասկոսի միջնորդությունը: Ալ-Ասադը Սերժ […]


Մարտ 23, 2010թ. 12:04

Թուրքիայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, երկրի մտավորականությունը մասնատված է երկու բանակի. մարդիկ, որոնք գտնում են, որ ամեն կերպ պետք խոչընդոտել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, և մտավորականներ, որոնք համոզված են, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ միայն հնարավոր կլինի  սեփական երկիրը փրկել կործանումից: Եվ ահա, թուրքական Taraf թերթը մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ […]


Մարտ 23, 2010թ. 10:59

Հայությու՛ն. Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար  կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝ 1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար, 2. […]