Ադրբեջանի քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկվել հայ-թուրքական հարաբերությունները: Այդ քննարկումներում հիմնականում շեշտադրվում է այն միտքը, որ Արձանագրությունների վավերացումը նախ և առաջ վտանգավոր է Ադրբեջանի համար, քանզի այն ոտնահարում է իրենց երկրի շահերը: Հետևապես, Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան առհասարակ մերժի դրանց վավերացումը: Այսպես. «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, […]




