4 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 4, 2009թ. 20:31

Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի այցելուներին առաջինը «դիմավորում» է Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, որում ներկայացված են  հայերն իրենց տարազներով: Այն, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության բնօրրանն է` գիտակից մարդու համար գաղտնիք չէ, սակայն այն հանգամանքը, որ դեռ հազարամյակներ առաջ մարդկության բնօրրանում գանգի վիրահատություն է իրականցվել` ոչ բոլորը գիտեն: Իսկ այդ ամենի վկայությունը պահվում է կրկին Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում, որտեղ ներկայացված […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:17

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ -Ինչպիսի՞ն է ձեր կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների, մասնավորապես՝ սահմանի բացման նկատմամբ։ – Այդ խնդրում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը հստակ է` 21-րդ դարում փակ սահմաններ լինել չեն կարող, և 21-րդ դարում իրեն քաղաքակիրթ համարող պետությունը չի կարող առաջնորդվել «մշտական թշնամի» բանաձևով։ Մեզ համար էականն այն է, որ […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:11

Վաշինգթոնը Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել` սպառնացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի ռազմական սպառնալիք ներկայացնել ու ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է  Panorama.am-ը, այս տեղեկությունը նախօրեին տարածել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» կուսակցությունը և որպես հիմնավորում նշել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի անունը: Ըստ ադրբեջանական աղբյուրի, «Վաշինգթոնը, ի դեմս […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:05

«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»,- այդ մասին հայտարարել է երկօրյա պետական այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում: Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիրը […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:01

Այսօր մեր երգարվեստը ողողված է օտարոտի ռիթմերով ու մեղեդիներով: Եվ ամենացավալին այն է, որ որոշ «երաժիշտներ» ուղղակի վերցնում են թուրքերեն երգը և, թարգմանելով այն, մատուցում իբրև հայկական: Երևույթը այնքան վտանգավոր է, որ խնդրին պետական մոտեցում է անհրաժեշտ, և, ինչու՞ չէ, ժամանակն է նաև մտածել գրաքննության մասին: Պարզելու համար, թե ՀՀ մշակույթի նախարարությունն ինչ քայլեր է […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:51

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության’ համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:33

Այսօր` օրվա երկրորդ կեսին, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը Քուվեյթից վերադարձել է Երևան: Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից և Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ- Ջաբեր ալ-Սաբահի հետ օդանավակայանում տեղի ունեցած կարճատև զրույցից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամի […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:20

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի նոյեմբերի 4-ի հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ներկայումս իրականացվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրերը: Գ. Սարգսյանը տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 60 […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:04

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն խոսելով «Վերին Լարս» վերահսկիչ անցակետի բացման մասին ասել է, թե դա  «տնտեսապես շահավետ կլինի Ռուսաստանի եւ Վրաստանի համար, եւ դա որեւէ վտանգ չի պարունակում: Նրա խոսքերով` ներկայումս այդ հարցով միջնորդավորված բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, ընդ որում` միջնորդը Հայաստանն է: Վրաստանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել մեկ հանդիպում, […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:03

1990-ականների վերջերից սկսած` Արբեջանը, իրականացնելով պետականորեն ծրագրված հանցագործություն, ոչնչացնում էր Ջուղայի հայկական խաչքարերը: Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց որոշ ժամանակով դադարեցնել ադրբեջանցիների վայրագությունները, սակայն 2002-ից նրանք վերսկսեցին իրենց «աշխատանքները»` 2005-ին հասնելով վայրենության գագաթնակետին. ադրբեջանական բանակի մոտ 200 զինվոր, երկաթյա մուրճերով զինված, վերջնականապես ոչնչացրեց հայկական մշակույթի գոհարները: Այսօր արդեն Ջուղայի հայկական գերեզմանատունը չկա, և նրա փոխարեն տեղակայված […]