9 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 9, 2009թ. 21:18

Հունգարիա պետական այցով ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 9-ին հանդիպում է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը, բարձր գնահատելով հայ-հունգարական հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվացումը, նշել են, որ ՀՀ նախագահի պետական այցը Հունգարիա ցույց է տալիս այն կարեւորությունը, որ երկու երկրները […]


Նոյեմբեր 9, 2009թ. 20:11

Վրաստանի խորհրդարանն ու նախագահական նստավայրը օրերս վերածվել է հոլիվուդյան ֆիլմի նկարահանումների հրապարակի: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամով իր աշխատասենյակը հանձնել էր հոլիվուդյան դերասան Էնդի Գարսիային, ով ռուս-վրացական պատերազմի մասին պատմող ֆիլմում էկրանավորում է հենց Սահակաշվիլուն: Ֆիլմում  պատմվում է ամերիկացի լրագրողի մասին, ով հայտնվում է պատերազմական գործողությունների կիզակետում: Վրաստանի ընդդիմությունը,  քննադատելով  ֆիլմի նախաձեռնությունը, հայտարարում է, […]


Նոյեմբեր 9, 2009թ. 19:40

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում այսօր նշվում էր  Գինու տոնը: Գինու փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել գյուղի կենտրոնական հրապարակում, և դա էր պատճառը, որ Արենիի կենտրոնական փողոցներում դեռ առավոտից դադարել էր երթևեկությունը: Այս միջոցառումն անցկացվում է 4-րդ անգամ: Նպատակը Արենի գյուղը, խաղողը եւ գինին հանրությանը ճանաչելի դարձնելն է: Սա նաև լավ հնարավորություն է, […]


Նոյեմբեր 9, 2009թ. 19:21

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, թե բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցը: Արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի  հայտարարությանը` պարոն Բաբայանը նախ ասել է. «Ղարաբաղն իր կարգավիճակը վաղուց որոշել է»: Ապա հավելել է, թե հակամարտությունը ադրբեջանա- ղարաբաղյան է, հետեւաբար` բանակցային գործընթացում բոլոր հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա նաեւ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:54

ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադդին Բյույուքայը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ում կարծում են, որ ոչ մի խոչընդոտ չկա Թուրքիայի` Մինսկի խմբին  անդամակցելու հարցում և միակ խնդիրը կապված է Հայաստանի հետ, հետևապես. «Եթե ԵԱՀԿ-ում սկսվեն Թուրքիայի անդամակցության բանակցությունները, ապա Հայաստանը դեմ չի լինի»: Թուրքական պատվիրակության ղեկավարի այս հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԺ  փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ArmAr.am-ի […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:36

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կարող է թողնել իր պաշտոնը` միչև հերթական ընտրությունների անցկացումը: Իսկ ընտրությունները նախատեսված են անցկացնել հունվարի 24-ին: Մահմուդ Աբասը իր պաշտոնաթողության մասին ասել է Եգիպտոսի պատվիրակության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Ասենք, որ Աբասն արդեն իսկ  հայտարարել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել հունվարյան ընտրությունների […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:30

Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմի հրավերով այսօր մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա: Անկախացումից ի վեր սա Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր: ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հունգարիայի Նախագահի պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանը գրառում է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:26

Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու համար  այսօր մեկնում են մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքական վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանը նշեց, որ այսօր աշնանային զորակոչի առաջին օրն է, և ըստ ավանդույթի կազմակերպվել է նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ, իսկ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:20

Հայաստանի մայրաքաղաքի ոչ արվարձանային հատվածներից մեկում, որ հիմա մենք անվանում ենք 3-րդ մաս, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն առավել քան ջերմ ընդունելության է արժանացել: Երևանում արդեն ոչ միայն հարաբերությունների լուրն են ցնծությամբ ընդունում, այլև հենց թուրքերին: Հայ առևտրականներից մեկը որոշել է ժամանակից շուտ նշել թուրքերի հետ մեր «հաշտությունը», և Գարեգին Նժդեհ փողոցի խանութներից մեկը սկսել է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:12

Վահրամ Թաթիկյանի զրույցը ArmAr-ի ընթերցողների հետ ազգային արվեստներից այն ճյուղի մասին է, որը մեր օրերում թերևս ամենաանտեսվածն է, սակայն միանշանակ ազգային ինքնությունը պահպանողն ու սերունդներին փոխանցողն է: Խոսքը գորգագործության մասին է: Իր կյանքի ավելի քան 35 տարին հայկական գորգերի ուսումնասիրությանը նվիրած, Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր գյուղերում հայ մամիկների հետ բաժակ բարձրացրած և նրանց տան […]