23 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 23, 2009թ. 20:03

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Ի՞նչ են հուշում մեզ` հայերիս, այսօրվա իրողությունները, հատկապես այն, որ թուրքերը ժխտում են ցեղասպանության փաստը: Եվ ոչ միայն ժխտում են, այլև, խորանալով կեղծիքի մեջ, մի քայլ էլ առաջ գնալով պնդում, թե հայերն են իրենց կոտորել: Հասկանալի է, որ սա քաղաքական ու քարոզչական նպատակներ հետապնդող աճպարարություն է: Սակայն տվյալ դեպքում մեզ համար շատ կարևոր […]


Նոյեմբեր 23, 2009թ. 19:57

«CnnTurk». «Ցնցող լուր, թուրքական զինուժը դու°րս է բերվելու Կիպրոսից»:  Կիպրոսի թուրքերն անհանգստացած են: Այս մասին թուրքական «Միլլիյեթ»-ը հայտնում է, թե կիպրական բանակցությունների ընթացքի վերաբերյալ հունական կողմը ցնցող հայտարարություն է արել: «Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի միջև բանակցությունները շարունակվում են: Հույն առաջնորդը հայտարարել է, որ Թալաթի հետ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 18:00

Վերջին ժամանակներում ակտիվորեն շրջանառվող տեսակետը, թե թուրք հասարակությունը փոխվել է, որ էլ նախկին երիտթուրքերը չեն, որ եվրոպականացվել են և այլն, հոգեբան Դավիթ Ջամալյանն առնվազն անհիմն է համարում. «Եվրոպայում հանդուրժողականության մթնոլորտում ապրող թուրք համայնքը, ըստ էության, նույնն է մնացել, ավելին, այժմ նրանց կողմից առավել ծայրահեղական դիրքորոշումներ են նկատվում: Եթե նման պայմաններում ապրող թուրքը չի փոխվում, էլ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 17:40

«Ժամանակակից ադրբեջանական հասարակության մեջ  շատ ուժեղ արտահայտված են   անկումային տրամադրությունները,– գրում է ադրբեջանական «Զերկալոն»: Թերթը նաև արձանագրում է, որ երիտասարդության շարքերում առկա են  «պարտվողական ձգտումները»: Ադրբեջանցի երիտասարդությունը, բացի այն բանից, որ խիստ ապաքաղաքականացված է, նաև գաղափարապես համախմբված չէ», -անհանգստանում է թերթը:


Նոյեմբեր 23, 2009թ. 17:28

Օրերս «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին Երևանում էր և այցելեց նաև  ArmAr.am-ի խմբագրություն: Արիս Նալջիի հետ  ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց տարբեր թեմաներից: Ներկայացնում ենք նրա մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների և սահմանի բացման վերաբերյալ: «Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների և սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայում ապրող հայ համայնքը, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ունի: Ես էլ համաձայն եմ, որ 21-րդ դարում […]


Նոյեմբեր 23, 2009թ. 17:22

«Մյունխենում կայացած հանդիպումից մենք առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս հարցերում մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը որևէ այլընտրանք չեն կարող ունենալ: Ադրբեջանցիներն ինչ-որ անհասկանալի տերմինների մասին են խոսում` ինչ-որ կարգավիճակի հա~րց, Ղարաբաղ` Ադրբեջանի կազմո~ւմ… սրանք մտքեր են, որոնց ո’չ իրենք են հավատում, ո’չ էլ ինչ-որ լուրջ մարդ կարող է հավատալ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 17:15

Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն, եւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման ձախողման դեպքում պատերազմ կսկսվի: «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են […]


Նոյեմբեր 23, 2009թ. 16:39

Ս.թ. նոյեմբերի 20-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ տիկին Պրատիբհա Դեվիսինգհ Պատիլին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Հակոբյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնը եւ նշել, որ Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարին` դեսպան […]


Նոյեմբեր 23, 2009թ. 16:39

Ս.թ. նոյեմբերի 20-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ տիկին Պրատիբհա Դեվիսինգհ Պատիլին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Հակոբյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնը եւ նշել, որ Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարին` դեսպան […]


Նոյեմբեր 23, 2009թ. 16:08

ArmAr.am-ը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Նախորդ  զրույցներում խոսվել է այն մասին, թե ինչպես է երևում հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի,  Վրաստանի և Ադրբեջանի դիտակետից: Այս հոդվածում  փորձ է արվում տեսնել, թե խնդիրն ինչպես է երևում Թեհրանից: Եվ այսպես` ԻՐԱՆ Նրբին հարց, որի վրա ընկած է […]