Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանությունից զրկվելով 1992-ին, մեկ տարի անց մահացել է Արևմտյան Վրաստանում չբացահայտված պայմաններում: Նրա աճյունը մի քանի տարի առաջ հայտնաբերվել էր Գրոզնիիում: Եվ ահա վերադառնում է Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան և պարզելու հոր «արյունալի սպանության» հանգամանքները: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանում: Ասենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վերականգնել է […]
11 Նոյեմբեր 2009
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ArmAr.am-ի խնդրանքով անդրադարձավ Թուրքիայի Ազգային Ժողովում տեղի ունեցած իշխանություն-ընդդիմություն ձեռնամարտին: – Պարոն Մելքոնյան կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիայում ներքաղաքական լարվածություն է հասունանում: -Թուրքիայում այսօր առկա է ներքաղաքական լարվածություն, սակայն չեմ կարող ասել, թե դա շատ լուրջ հետևանքների կհանգեցնի: Սակայն, այնուամենայնիվ, պետք է նշել, որ երեկվա ակցիան` հատկապես պաստառների […]
Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, շրջելով համալիրում` Սերժ Սարգսյանի և Կալինինգրադի նահանգապետի հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում: […]
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովը, ուր Լեւոն Տեր- Պետրոսյանը հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա գործընթացների գնահատականով: Տեր-Պետրոսյանը, ակնարկելով Դաշնակցությանը, նկատել է, թե, ի տարբերություն ընդդիմության մյուս թևի, «Կոնգրեսը հայ- թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, իսկ մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն` Հայ դատի ոլորտ, որը ոչ […]
Արցախում շարունակվում են դպրոցաշինական ծրագրերը: Հերթական կրթօջախը բացվեց նոյեմբերի 8-ին` Հադրութի շրջանի Հակակու գյուղում: Հակակուի բնակիչներին շնորհավորելու էր եկել վարչապետ Արա Հարությունյանը` կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի և շրջանի ղեկավարության ուղեկցությամբ: Հակակու գյուղը դպրոցի շենք չի ունեցել: Պարապմունքներն անցկացվել են հարմարեցված սենյակներում: Այսուհետ այս գյուղի մանուկները պարապմունքները կանցկացնեն ոչ թե հարմարեցված սենյակներում, այլ լուսավոր, […]
Օրերս Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում դպրոցի նոր շենքի բացման արարողություն էր: Այդ առթիվ Սպիտակաշեն էին եկել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարները, հյուրեր: Դպրոցի բացման պատիվը վերապահված էր գյուղի վաստակաշատ ուսուցչուհի Թամարա Սաղյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին: ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» […]
«Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերի զորամասերից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակից ընկերոջ վրա, ինչի արդյունքում զինծառայող Էլխան Գուլիևը տեղում մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվյալ փաստը հաստատել է և տեղեկացրել, որ այն գրանցվել է Նախիջևան քաղաքի զորամասերից մեկում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: […]
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Միլան, ուր հանդիպումներ է ունեցել նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Միլանի առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը Հայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի նահանգապետ վիդո Պոդեստայի (Guido Podesta) հետ: Դեսպանը շնորհավորել է երեք ամիս առաջ պաշտոնը ստանձնած նահանգապետին եւ հույս հայտնել, որ վերջինս կշարունակի […]
Ադրբեջանական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են իրականացած տեսնել (գոնե տեղեկատվական ոլորտում) իրենց երազանքը` Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը: Եվ չնայած նրան, որ ադրբեջանական մամուլը հեղեհված է այդ մասին «տեղեկատվությամբ», ընդ որում` մեջբերվում են թուրք պաշտոնյաների խոսքերը, հայկական պաշտոնական աղբյուրները ոչ մի տեղեկատվություն չեն տարածել այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ ի թիվս բազում այլ […]
Թուրքիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ծեծկռտուքից հետո Մեջլիսը որոշում է ընդունել` քրդական հարցերին վերաբերող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացնել համընդհանուր խորհրդարանական քննարկման: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը չի վնասի երկրի ազգային շահերին: Ըստ նրա, փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ձերբազատվել մի շարք խնդիրներից: Տեղեկացնենք, որ համընդհանուր քննարկման ընթացքում […]




