21 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 21, 2009թ. 20:31

Նոյեմբերի 22-ին Մյունխենում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որի ընթացքում դարձյալ կքննարկվեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Փորձագետների և վերլուծաբանների կարծիքով, մյունխենյան հանդիպումը կավարտվի նույնքան անարդյունք, որքան Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումներն էին: Ուստի երկու նախագահների մոտալուտ հանդիպման թեման չի արժանացել անհրաժեշտ ուշադրության ո’չ տեղական, և ո’չ միջազգային մամուլում: Այնինչ իրավիճակն իսկապես բեկումնային […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:23

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի   13-ամյա  ուսանող Մուստաֆա Դողանը հեռացվել էր քոլեջից` իր շարադրությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Հիշեցնեենք, որ նա հայտարարել էր, որ «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»: Նրա հեռացման փաստը Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել: Այս պատմությանը խառնվել են թուրքական «Զաման» […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:04

Թուրքերին Գերմանիայում դիտում են որպես անկոչ հյուրեր, և այս վերաբերմունքը սկսել է նրանց նյարդայնացնել: Ի դեպ, այսօր թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նրա թիվը հասնում է   3 մլն-ի: Գերմանիայում բնակվող թուրքերից վերցված  հարցումներից պարզ է դարձել, որ նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն վերջիններս գերմանական […]


Նոյեմբեր 21, 2009թ. 16:57

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում  Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։ ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ   զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց […]


Նոյեմբեր 21, 2009թ. 16:37

Ադբեջանն, ինչպես երևում է չափից շատ է ոգևորվել իր հակահայկական վայնասուններով։ Այնքան շատ, որ սկսել է քիթը խոթել նաև հայ-վրացական հարաբերությունների դաշտ։ Սրա համար, անշուշտ, հիմք են ծառայել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այն հայտարարությունները, թե վրացիները թուրքերի «եղբայրն» ու «բարեկամն» են։ Բայց նկատենք, որ  Սահակաշվիլու այս արտահայտությունն ուղղված էր  ոչ թե ադրբեջանցիներին, այլ  թուրքերին: Որով, ի […]


Նոյեմբեր 21, 2009թ. 15:13

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Հայրենատիրություն» հասարակական շարժման կողմից կազմակերպված հավաքը կոչ էր` միանալու Նոյեմբերի 22-ը Հայրենատիրության օր հռչակելու նախաձեռնությանը և ստորագրել այդ նախաձեռնության տակ: Կազմակերպիչներից «Վասպուրականի նոր սերունդ» պատմամշակութային հայրենակցական միության փոխնախագահ Վաչագան Վահրադյանն իր ելույթում պարզաբանեց հայրենատիրության օր հռչակելու կարևորությունը և նշեց, թե ինչու է ընտրվել հատկապես նոյեմբերի 22-ը: «Համահայկական պահանջատիրության օր հարկավոր է […]


Նոյեմբեր 21, 2009թ. 14:28

Պուտին-Սահակաշվիլի հեռահար կսմթոցները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել  Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ փողկապ չկրել: Սահակաշվիլին էլ  ՌԴ նախագահի ծաղրանքին ի պատասխան,  ուկրաինական հեռուստաընկերություններից մեկով հայտարարել է, թե Պուտինի կատակները վիրավորական են նախ  Ուկրաինայի համար. «Պուտինը խոստացել է ինձ իմ մարմնի մասերից մեկից կախել: Այժմ նա խոսում […]


Նոյեմբեր 21, 2009թ. 14:19

Թուրք-իսրայելյան հարաբերությունները գնալով  ավելի են սրվում: Ռազմաքաղաքական նախկին գործընկերների ապահարզանի վկայությունը Թուրքիայի կողմից այսօր կատարած հայտարարությունն է այն մասին, որ չեղյալ է հայտարարվում Իսրայելի հետ դեռ 2005 թվականին կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն, Թուրքիան Իսրայելից պետք է ձեռք բերեր 10 անօդաչու թռչող սարքեր (Heron): Իսկ պայմանագիրը պետք է ի կատար ածվեր  դեռ 2008 թվականին: […]


Նոյեմբեր 21, 2009թ. 14:06

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը նշել է, որ իրավապահ մարմիների կողմից տրված վերջին պարզաբանումներով առավել քան հիմնավորվում է այն կարծիքը, որ  Դինքի սպանության կազմակերպիչը «Էրգենեքոն»   կազմակերպությունն է: Հիշեցնեք, որ «Էրգենեկոնի» գործում նոր բացահայտումներ են եղել: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկչական ցանցի անդամներից մեկը, ով նախկինում աշխատել է Թուրքիայի զինված ուժերում, մանրամասն տեղեկություններ է […]


Նոյեմբեր 21, 2009թ. 13:32

Թուրքական «Ռադիկալ» թերթը` «Անհասկանալի այս բանն էլ եղավ այս երկրում» խորհագրով մի հոդված է հրապարակել: Պարբերականը զարմանքով  տեղեկացրել է,  որ Վան քաղաքից 10 կմ  հեռավորության վրա գտնվող Վերին Բաքրաչլը գյուղի բնակիչները նահանգի ղեկավարությանը դիմել են իրենց գյուղում գտնվող հայկական «Յոթ եկեղեցիներ»  համալիրի  կողքի թուրքական մզկիթը քանդելու պահանջով: Գյուղացիները տեղական իշխանություններին ներկայացրած իրենց դիմում նշել են, […]