Ս.թ. նոյեմբերի 17-ին Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ բարձր գնահատել փոխգործակցությունը, մասնավորապես, արտգործնախարարությունների եւ խորհրդարանների միջեւ: Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության […]
18 Նոյեմբեր 2009
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման և ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ առնչությամբ հայտարարեց. –Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք […]
Հակահայկական գովազդային պաստառներն ապամոնտաժվում են Ի պատասխան Ձեր կողմից կատարված տեղեկատվական հարցման՝ «Գնիր Հայկականը» կարգախոսով պաստառների պատվիրատուն «Հազարամյակների Մարտահրավերներ» ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել «ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը: Նույն ընկերությունն էլ ներկայացրել է արտաքին գովազդային վահանակների հաստատված ուրվանկարների (էսքիզների) օրինակները: Մինչ արտաքին գովազդային նյութի տեղադրումը, ըստ կարգի, պատվիրատուն դիմում է տվյալ վարչական […]
Ս.թ. նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հայաստանի դեսպան Մելքոնյանը նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ: Եգիպտոսի նախագահը հաջողություն […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադարձել է հակաճգնաժամային միջոցառումներին, որոնք իրականացվել են կառավարության կողմից: «Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է` էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանում խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: Նա, հանդես գալով մեջլիսի` բյուջեի պլանավորման հանձնաժողովի առջև, պատգամավորներին որոշ պարզաբանումներ է տվել Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դավութօղլուն ասել է, որ Թուրքիային այսօր հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում իր «շուրջը» և շեշտել է, որ դա Թուրքիայի ընտրությամբ չէ, որ արվում […]
Եվրոպական 5 երկրներում անցկացված սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 52% դեմ է Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը: Տեղեկացնենք, որ հարցումներն անցկացվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում և Լեհաստանում: Թուրքական CNN Turk հեռուստաալիքի համաձայն, այդ երկրներում հարցվածների 60% Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար կարևորել է ժողովրդավարությունը: Հարցվածների 20% վախենում է թուրք գաղթականներից: ArmAr.am
Նրանք խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում: Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր […]
Վերջին օրերին գրեթե ողջ մայրաքաղաքով մեկ տեղադրվել են «Գնիր հայկականը» կոչերով պաստառներ: Առաջին հայացքից թվում է, թե ազգային նախաձեռնություն է իրականացվում, որին, ի դեպ, աջակցում է տեղի արտադրողների գերակշիռ մասը: Մինչդեռ այս` արտաքինից ազգային թվացող պաստառներն իրականում ապազգային քարոզ են իրականացնում: Այսպես. պաստառի վրա ուշադրություն է գրավում մեր պետության աղճատված քարտեզը: Ստացվում է, որ «Գնիր […]
Երեկ ադրբեջանական day.az կայքը «տեղեկատվություն» էր տարածել այն մասին, որ իբրև թե հայերն ավերում են Աղդամի գերեզմանոցը։ Այս ապատեղեկատվությունը նրանք համեմել էին լուսանկարներով, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ գերեզմանատան քարերը կանգուն վիճակում են, այսինքն` ադրբեջանական կայքը զբաղված է հերթական սուտը տարածելով։ Այս ապատեղեկատվության առնչությամբ ArmAr.am-ին արձագանքել են ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ու հուշարձանագետ […]




