19 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 19, 2009թ. 19:31

Երեկ Ստոկհոլմում` Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ,  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրում  կա դրական առաջընթաց: Մեկնաբանելով Մեդվեդևի հայտարությունը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս հայտարարությունը միայն բացասական տեսանկյունից չպետք է դիտենք: Այո, նման բարձր ատյաններում, նման բարձրաստիճան անձի կողմից Արցախի հարցի բարձրացումը մտահոգիչ է մեզ համար ու բացասական, քանի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 19:30

Նոյեմբերի 19-ին, Դանիել Վարուժանի անվան դպրոցի մի խումբ սաներ այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Այդ մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը: Դ. Վարուժանի անվան դպրոցը 2008 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` 150 երկրներում «Դարձ դեպի դպրոցը» խորագրով անցկացված համաշխարհային դասին մասնակցելու և հաղթելու համար: Ճիշտ ռազմավարության և կառավարման քաղաքակիրթ մշակույթի ընտրությունը կայուն առաջընթացի իրական […]


Նոյեմբեր 19, 2009թ. 19:28

Նոյեմբերի 19-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում բացված ցուցադրությունը   նվիրված  էր մեծանուն  ռուս գրող Միխայիլ Լերմոնտովին: Գրողի ստեղծագործության   ու կենսագրության մանրամասները` գրքերի, նկարների, ալբոմների տեսքով Արցախ է հասել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարի և  լերմոնտովագետ Վլադիմիր Զախարովի ջանքերով: Ցուցադրության բացմանը ներկա էին Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, հյուրեր ՌԴ-ից, աշակերտներ […]


Նոյեմբեր 19, 2009թ. 19:18

Նոյեմբերի 18-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  հրամանագիր է ստորագրել մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Մեդալը մեր  ճանաչված ու սիրված հայրենակցին հանձնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: ArmAr.am


Նոյեմբեր 19, 2009թ. 19:15

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի քննարկում Իրանի հանդեպ նոր արգելանքներ կիրառելու հնարավորությունը: «Հարկավոր է թույլ տալ, որպեսզի դիվանագիտությունն աշխատի, իսկ զգացմունքները միայն կխանգարեն»,- այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Խոսելով Իրանից ցածր հարստացված ուրանի դուրսբերման մեխանիզմների մասին` Նեստերենկոն ասել է. «Որքան հայտնի է ռուսական կողմին, Թեհրանից դեռևս վերջնական պատասխան չի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 19:03

Փորձագետների հաշվարկով, Ադրբեջանի նավթի պաշարներն առաջիկա 20-30 տարվա ընթացքում կսպառվեն: Նավթի արդյունահանման առավելագույն ցուցանիշ կգրանցվի 2010 թվականին` տարեկան 370 մլն բարել, իսկ հաջորդ 15 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կնվազի մինչև 100 մլն բարելը: Ուստի, Ադրբեջանի առաջ ծառանում է նավթային սահմանափակ եկամուտն արդյունավետ օգտագործելու խնդիրը: Ադրբեջանի բնակչությունն ակնկալում է, որ նավթային եկամուտի մեծացմանը զուգահեռ պետք է […]


Նոյեմբեր 19, 2009թ. 19:02

Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի ևս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 18:34

Թուրքական «Աքշամ» թերթը տեղեկացրել է, որ Տրապիզոնի արվեստի թատրոնը պատրաստվում է ապրիլին հյուրախաղերով գալ Հայաստան: Խաղացանկում ընդգրկված են թուրք գրող Ազիզ Նեսինի ստեղծագործությունները: Ընդգծվում է, որ Ազիզ Նեսինը Հայաստանը լավ ուսումնասիրած ու ճանաչած թուրք գրող էր: Հիշեցնենք, որ թատերախումբը Տրապիզոնում բեմադրել է նշանավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը, ինչը Թուրքիայում մեծ ընդունելություն է […]


Նոյեմբեր 19, 2009թ. 18:15

Թուրքիայում մշակում են նախագահական ընտրությունների նոր կանոնակարգ: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը: Չիչեկն ասել է, որ կմշակվի նվիրատվության համակարգ, ըստ որի թեկնածուները ընտրությունների առաջին փուլում կարող են նվիրատվությունների միջոցով կազմակերպել իրեն ընտրաքարոզարշավը: Ավելին, առաջին փուլում ընտրվելու համար նախագահի թեկնածուն պետք է անցնի 51%-ի շեմը: Երկրորդ փուլի դեպքում թեկնածուների ծախսերը պետք է հոգա […]


Նոյեմբեր 19, 2009թ. 18:07

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Բաբայանը -Պարոն Բաբայան, երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ստոկհոլմում` Ռուսաստան-  Եվրամիություն գագաթնաժողովում ասել է, որ Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը Արևմուտքի հետ համաձայնության է եկել, և որ ղարաբաղյան հարցում առաջընթաց է գրանցվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի այս հայտարարությունը։ -Նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ արվում է։ Եվ երբ հայտարարում են, որ կա […]