Նաիրի Հոխիկյան Թուրք-ադրբեջանական նոր հակամարտություն է գլուխ բարձրացնում, այս անգամ` տնտեսական հողի վրա: Շուրջ մեկ տարի շարունակվող առևտրային անհամաձայնությունները, որ երկու երկրներն ունեին գազի գնի և դրա տարանցման հարցում, կարծես վատագույն օրերն են ապրում: Ադրբեջանական հանքերից գնվող նավթի և գազի համար Թուրքիան այսօր, իր գնահատմամբ, ամենաբարձր գներից մեկն է վճարում: Թուրքերին հատկապես զայրացնում է այն […]
25 Նոյեմբեր 2009
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Էռնեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ […]
ՀՀ գլխավոր դատախազությունը բացում է արխիվները «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազակերպությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին առնչվող արխիվային նյութերին։ Նրանց կարծիքով, այդ քրեական գործի նյութերը վերաբերում են մեր ժողովրդին, ուստի մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու արխիվային այդ փաստաթղթերին և իմանա, թե իրականում […]
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին։ Այնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները։ ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիններիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, կարեւորել է […]
Ամերիկյան Ջորջթաունի համալսարանի և Հորդանանի կիրառական կենտրոնի հետազոտողների կողմից կազմված «աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականները» ցուցակի հինգերորդ տեղում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքական «Ռադիկալ» թերթը հայտնել է, որ ցանկը կազմողների կարծիքով, Էրդողանը զիջում է միայն Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլային, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին, Մարոկկոյի թագավոր Մուհամեդին և Հորդանանի թագավոր Աբդուլլահին: Նշենք, որ […]
Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այսօր սկսում է իր այցելությունները` հարավային Կովկասի երկրներ: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ այցի ընթացքում նախարարը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգության հարցերը: «Տարածաշրջանում իմ առաջին այցը պայմանավորված է անվտանգության հարցերով, քանի որ Անդրկովկասը կարևոր տարածաշրջան է ոչ միայն Արևելյան, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի համար: Անդրկովկասը […]
Պատասխանելով Day.az լրատվական գործակալության հարցերին` Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահը հայտարարել է, որ 2012 թվականի առաջին կեսերին պատրաստ կլինի Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: «Մեր աշխատանքներն առաջ են ընթանում համաձայն այն գրաֆիկի, որը նախատեսված էր նախագծով: Եվ դա այն դեպքում, երբ շինանյութի թանկացման պատճառով թանկացել է նաև նախագծի ինքնարժեքը», – ասել է Մ. Փանահը: Խոսելով այն մասին, որ […]
Երեկ Ադրբեջան է ժամանել Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հուսեյն Զուլֆուղարին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանւմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Զուլֆուղարին Բաքու է ժամանել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի հրավերով` մասնակցելու մերձկասպյան երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների վեհաժողովին: Ինչպես ArmAr.am-ին հայտնի է դարձել իրանական դիվանագիտական աղբյուրներից, Պարսկաստանի ներկայացուցիչը սկզբում մերժել […]
Ճապոնիայի կառավարությունը դարձյալ տարածքային պահանջատիրություն է ներկայացրել Ռուսաստանին` հայտարարելով, որ ռուսներն ապօրինաբար օկուպացրել են Կուրիլյան կղզիները: «Ռուսաստանի դաշնությունն ապօրինաբար օկուպացրել է Կուրիլյան շղթայի չորս հարավային կղզիները», – ասված է Ճապոնիայի կառավարության կողմից ընդունված փաստաթղթի մեջ: Ճապոնիայի այս դիրքորոշմանն ի պատասխան` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ճապոնիայի կառավարության այդ […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով “Զինապարտության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, հրամանագիր է ստորագրել 2009 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ անցկացնելու մասին` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Միաժամանակ 2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական […]




