ՀՀ կառավարությունը վերջերս խորհրդարանին է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ: Կառավարության առաջարկը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել մի շարք հասարակական կազմակերպետությունների մոտ։ Առանձնակի քննարկման թեմա դարձավ այն, թե ՀԿ-ները քանի տարին մեկ պետք է հրավիրեն հերթական ժողովներ կամ համագումարներ։ Այս խնդրի վերաբերյալ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է երկու տարին դարձնել չորս՝ հաշվի առնելով […]
3 Նոյեմբեր 2009
Վաղը Բաքվում կմեկնարկեն ԱՊՀ երկրների երիտասարդների օրերը։ Չորս օր շարունակ՝ նոյեմբերի 4-ից մինչև 7-ը, ԱՊՀ երկրների 120 երիտասարդներ ցուցահանդեսներում կներկայացնեն իրենց լուսանկարչական ու նկարչական աշխատանքները, կերգեն ու կպարեն։ Բացի այս, նախատեսվում են քննարկումներ, բանավեճեր։ Բնականաբար, երիտասարդական այս միջոցառմանը չեն մասնակցի Հայաստանի ներկայացուցիչները։ Նրանք հրավիրված չեն: Դժվար թե մեր երիտասարդները մեծ ցանկություն ուեին զբոսնելու Բաքվի փողոցներում։ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական […]
Հայ-թուրքական հարաբերությունների ու Հայաստանում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ Ալվարդ Պետրոսյանն իր ուրույն կարծիքն ունի: Այն, որ Հայաստանում այսօր ամենաանվնաս թեման հայ-թուրքական հարաբերություններն են դարձել, խիստ զարմացնում է տիկին Պետրոսյանին. «Մենք հիմա ամենասահմռկեցուցիչ իրադարձությունների սկիզբն ենք դրել: Մեր երկրի համար շատ կարևոր հարցեր են լուծվում: Ավետիք Իսահակյանն այս մասին խոսելիս անգամ կակազում էր. […]
Ադրբեջանի առողջապահության նախարարության հակաժանտախտային կայանի տնօրեն Շաիր Գուրբանովը հայտարարել է, որ Ադրբեջանի դպրոցներում ժանտախտի դեպքեր են գրանցվել: Վեստի.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, Բաքվի Սաբունչինի շրջանի 67-րդ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Ֆարիդ Նիֆթալիևը, որի արյան մեջ հայտնաբերվել են խոլերայի ցուպիկներ, հիվանդանոց է տեղափոխվել: ArmAr.am
Սարդարապատի հուշահամալիրի ցուցասրահում կազմակերպվել է 8-12 տարեկան երեխաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները բատիկայի տեխնիկայով ներկայացրել են Սարդարապատի հերոսամարտը: 16 երեխաներ կարողացել են մեծահասակի աչքերով ներկայացնել պայքարի անկոտրում ոգին, որը հատուկ է միայն մինչև վերջ գնալ պատրաստվող համառ հային: Գրեթե բոլոր կտավներում պատկերված են քահանաներ, ովքեր պայքարի բովում միշտ հասարակ գյուղացու կողքին […]
Ուկրաինայում` 2010թ. հունվարի 17-ի նախագահական ընտրությունների պայքարն արդեն մեկնարկել է: Թեկնածու ֆավորիտների միջև, անկասկած, լարված մրցակցություն է ընթանալու: Եվ ինչպես ամենուր, այս դեպքում ևս մեր հարևան Ադրբեջանը ձգտում է ժամանակից շուտ «մտնել այնտեղ», որտեղ իրեն ոչ ոք չի սպասում: Այսպես, ադրբեջանական իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շտապել է հանդիպել Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախագահի թեկնածու Վիկտոր […]
2008թ. Ադրբեջանն իր ողջ ռազմական տեխնիկան գնել է երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Այդ մասին ասված է Միացյալ ազգերի կազմակերպության սովորական սպառազինությունների ռեգիստրի Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվության մեջ, որ հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Համաձայն հաշվետվության, 2008թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 20 զրահապատ տրանսպորտային միջոց: Ուկրաինայից և Բելառուսից Բաքուն գնել է խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր: Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Այցի առաջին օրը նախագահ Սերժ […]
Սպիտակ տունն ընդունեց Համիդ Կարզայի հաղթանակն Աֆղանստանում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում: Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Համիդ Կարզային և կոչ է արել բարելավել Աֆղանստանի կառավարության աշխատանքներն ու խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Հեռախոսազրույցը երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել դեռևս երեկ երեկոյան: «Ես արդեն խոսել եմ նախագահ Կարզայի հետ և շնորհավորել նրան […]




