«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը, տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք: «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: […]
7 Նոյեմբեր 2009
Նոյեմբերի 9-ին ՀՀ տարածքում կմեկնարկի 2009թ. աշնանային զորակոչը: Զորակոչի առաջին օրը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու կմեկնեն մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: Նախատեսվում են նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ: Նշված համայնքներում աշնանային զորակոչի առաջին օրվան նվիրված միջոցառումները, որոնց կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, կմեկնարկեն տարածքային զինկոմիսարիատներում` նոյեմբերի 9-ին, առավոտյան […]
Արզնու օդանավակայանն այնպիսի վայրում է գտնվում, որտեղից ձախ կողմում պարզ երևում է երկգագաթ Արարատը, աջում` քառագագաթ Արագածն է: Այսօր օդանավակայանը լեփ-լեցուն էր և’ հանդիսականներով, և’ զինվորականներով, և’ հետախուզության զորքերով: Սակայն մի անհանգստացեք` մեր սահմաններն ամուր են` շնորհիվ մեր հզոր բանակի, իսկ բազմության ներկայությունը մեկ պատճառ ուներ` այսօր հետախուզի օրն է: Միջոցառման պատվավոր հյուրն ու դիտորդը […]
Այսօր Ստամբուլում մեկնարկել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը հրավիրվել են ինչպես կազմակերպության, այնպես էլ 62 դիտորդ երկրների ղեկավարներ և տնտեսության գծով պատասխանատուներ: Բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա կոչ է արել բոլոր իսլամական երկրներին` միավորվել և ստեղծել ընդհանուր տնտեսական դաշտ: Սպասվում է, որ նիստին […]
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիայի Հանրապետություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք: Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ Նախագահը կժամանի Բուդապեշտ: Նոյեմբերի […]
ArmAr.am-ի թղթակցի հարցին, թե՝ սահմանը բացելու դեպքում տնտեսական առումով ի՞նչ դիրքում կհայտնվի Հայաստանը, ի՞նչ կշահենք և ի՞նչ կկորցնենք դրանից, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Դաշնակցության կողմից կատարված խորքային տնտեսական վերլուծություններում, որը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, հստակ թվարկված են այն 53 հիմնախնդիրները, որոնք եթե չլուծվեն, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական որևէ լուրջ ձեռքբերում մենք […]
Այսօր շատ հայ երգիչներ երգում են թուրքերենից թարգմանած երգեր` չկասկածելով անգամ, որ երաժշտության հանդեպ նման մոտեցումը լուրջ հետևանքների կհանգեցնի: Երևույթի հանդեպ խիստ բացասական է երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի վերաբերմունքը, ով, իր իսկ խոստովանությամբ, «ժամանակ առ ժամանակ խնդրում է այդ երգիչներին` դադարեցնել օտարի երաժշտության քարոզը»: «Այսօր մեր տներում, ռեստորաններում հնչում է ցածրորակ ադրբեջանական երաժշտություն: Մինչդեռ մեր […]
Ըստ պատմաբան Գևորգ Յազըճյանի, «հայաստանցի» և «արցախցի» բնորոշումները հայության մեջ սեպ խրելու վտանգ պարունակող նախապայման են: Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ԼՂԻՄ-ը 70 տարի ապրել է ՀՀ-ից կտրված. «Դա առաջացրեց ինչ-որ առանձնացվածության, մեկուսացվածության զգացողություն: Բաժանվածության այդ բարդույթի հաստատմանը նպաստել են նաև մեր երկրի բնական, աշխարհագրական պայմանները»: Բարբառների առկայությունը ևս լուրջ բաժանվածություն է առաջացնում […]
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե առանց Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի: «Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների կարծիքն է, իսկ մենք հարգում ենք այդ կարծիքը»,- ասել է Դավութօղլուն: Ասուլիսին ներկա հայ լրագրողը հարց է ուղղել Դավութօղլուն Հայոց Ցեղասպանության մասին: Հարցը խիստ նյարդայնացրել է թուրք նախարարին: Վերջինս, բուն հարցին […]
«Հիմա Ռուսաստանն իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն, պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂՀ խնդրի կարգավորմամբ, ասել է. «Ակնհայտ է, որ Մոսկվան […]




