Թուրքիայի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով ևս չորս մահացության դեպք է գրանցվել, մահացածների թիվը հասել է 19-ի: Առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թվում են 6-ամյա աղջիկ, 28-ամյա երիտասարդ և 32 ու 33-ամյա երկու կին: Հիշեցնենք, որ Թուրքիայում խոզի գրիպից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի […]
5 Նոյեմբեր 2009
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնապես հեքել է այն պնդումները, թե իր երկիրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են եղել: Նա հայտարարել է, որ Թուրքիան փորձելով մերձենալ Արևելքի հետ, չի հրաժարվել արևմտյան ուղղվածությունից: Ըստ Գյուլի, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է Եվրամությանն անդամակցելը: Իսկ մինչ այդ այսօր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցը: Եվրախորհրդարանը […]
Մեր երգարվեստում այսօր մեծ թիվ են կազմում այն երգիչները, ովքեր զբաղված են հիմնականում թուրքական երաժշտության քարոզով: Քարոզչությունը տարվում է տարբեր ճանապարհներով: Դրանցից մեկն էլ, պարզվում է, այն է, որ այսօր որոշ ռաբիս երգիչներ ֆինանսավորվում են Թուրքիայից և սերտ կապեր ունեն թուրքերի հետ: Այս մասին ArmAr-ին հայտնեց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, սակայն նախընտրեց անուններ չթվել: «Այսօր […]
Վերջին շրջանում հայկական հեռուստաեթերը լցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների կյանքն ու գործունեությունը լուսաբանող ամենատարբեր հաղորդումներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն օր հեռուստաէկրաններից մեր տուն են ներթափանցում հետխորհրդային շրջանում ԱՄՆ մեկնած այնպիսի անձինք, որոնք քիչ թե շատ հաջողությունների են հասել իրենց նոր «հայրենիքում»: Ընդ որում, դատելով վերոնշյալ հաղորդաշարերի տրամաբանությունից, ամենևին էլ […]
Այս հարցում վստահ է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ Թուրքիայում արձանագրությունների վավերացման վերաբերյալ «պետք չէ որևէ նորություն ակնկալել մինչև նոր տարվա սկիզբ, ավելի կոնկրետ` մինչև 2010-ի փետրվար, մարտ ամիսները»: Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է նաև արձանագրություններում նշված կետերի չկատարման համար սահմանվող պատասխանատվության բացակայությանը: Հայ-թուրքական արձանագրությունները պայմանագիր են, որի […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Թեմական ներկայացուցչական ժողովն ավարտեց իր աշխատանքները: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրյա ժողովի ընթացքում քննության առան և ընդունեցին Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը: Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գոհունակությունը և գնահատանքը […]
Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից հավաքված 600 հազար ռուբլի գումարը կուղղորդվի Նիժնի Նովգորոդում կառուցվելիք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությանը։ Բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչ-երգչուհիներ։ Ելույթ են ունեցել նաև տեղի հայ համայնքը ներկայացնող «Զանգեզուր» և «Նաիրի» պարային համույթները։ Համերգին ներկա է գտնվել ավելի քան 1300 ունկնդիր, ովքեր հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներն էին։ Armar.am
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության ներկայացուցիչներ Վիկկի Մարաշլյանին, Ժիրայր Փեչեքյանին եւ Մարգարիտա Թարանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում կրթության եւ առողջապահության ոլորտներում ՀՕՄ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպության 100-ամյակին նախատեսվող միջոցառումներին առնչվող հարցեր: ՀՕՄ-ի գործադիր կոմիտեի ղեկավար տիկին Մարաշլյանը նշել է, որ չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված […]
Գերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 6-27-ը կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր`«Գերմանիան եւ հայերը» խորագրով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը: Նման մշակութային միջոցառումներ անցկացվում են արդեն 6-րդ տարին: Նախորդ տարի այդ օրերի շրջանակներում ներկայացվել են Թուրքիայի հայերի ստեղծած մշակութային արժեքները: Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել Գերմանիայում Հայկական եկեղեցու առաջնորդարանի մշակույթի հանձնախմբից, Հայկական օրերը սկսվում են հոբելյանական միջոցառմամբ. […]
«Պիտի գնանք` վաղ, թե ուշ», «Լավագույն տղերքը մենք ենք», «Գետաշեն»: Գուսան Հայկազունի այդ եւ այլ երգեր ռազմի դաշտում եւ առօրյա կյանքում հայորդիներից շատերի համար եղել եւ մնում են հայեցի դաստիարակության կարեւորագույն մասնիկ: Նիկոլ Գալանթերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արման Դանիելյանն ու գուսան Հայկազունին «Արցախ» ակումբում խոսել են ժողովրդական երգ ու երաժշտության թվացյալ պահպանողների եւ […]




