Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Panarmenian.net լրատվական գործակալության այն հարցին, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում, պատասխանել է, որ մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու […]
6 Նոյեմբեր 2009
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության և կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման […]
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման […]
Ինչպես հայտնում է թուրքական CNNturk-ը, չնայած Եվրամիության բողոքի նոտաներին, Սուդանի ղեկավարը ժամանում է Թուրքիա։ Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային, որովհետև վերջինս չի ցանկանում ձերբակալել այդ երկիր այցելող Սուդանի ղեկավար Էլ Բեշիրին։ ԵՄ-ն հիշեցնում է, որ կա Միջազգային քրեական դատարանի՝ կալանավորման վճիռը, իսկ Թուրքիան Եվրամիության անդամակցության ճանապարհին այդ որոշումը պետք է ի նկատի ունենա։ Թուրքիայի […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն պաշտոնական այցով Փարիզում է: Նա հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ` Բեռնար Քուշների հետ և քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացումը, Թուրքիայի` Եվրամիության անդամակցության հարցը և տարածաշրջանի խնդիրները: Քուշները կրկին բարձր է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և պահանջել է արագացնել արձանագրությունների վավերացումը խորհրդարանում: Նա Դավութօղլուին խորհուրդ է տվել բաց չթողնել այս հնարավորությունը: Ինչ […]
Հայկական թուրքալեզու «Ակոս» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի «Դեմոկրատական ժողովրդական» քրդական կուսակցության պատգամավոր Օզդալ Ուջերը երկրի մեջլիսում պահանջել է այլ ազգերի մշակութային կառույցները ևս պահպանել որպես «մշակութային հարստություն»։ Նա նշել է, որ հատկապես անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հայկական, ասորական և քաղդեական սրբավայրերի նկատմամբ, ինչի հետևանքով այսօր Վանի Բաշքալե գյուղում գտնվող Կարմիր եկեղեցին օգտագործվում է որպես […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Սերժ Սարգսյանն ընդգծել […]
Արևմտամետ որոշ քաղաքագետների կողմից կատարված դիտարկումների համաձայն` ղարաբաղյան գործընթացի վրա ազդող միակ կարևոր գործոնը կարող են դառնալ Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող հնարավոր փոփոխությունները, որոնք կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը, արդյունքում` Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ավելի չեզոք դիրք կընդունի։ Նրանց համոզմամբ, եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրում փոխի իր քաղաքականությունը, Հայաստանը որևէ պատասխան կամ հակակշիռ […]
«Ռուսաստանն այսօր այն պետությունն է, որն առավել գործնական է կառուցում իր արտաքին քաղաքականությունը։ Եվ այն, ինչ պահանջում է Ադրբեջանից կամ Հայաստանից, նույնը կարող է պահանջել նաև ԱՄՆ-ից կամ ցանկացած այլ պետությունից, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ տեղ հակադրվել Ռուսաստանի շահերին»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետի դիտարկմամբ, ամերիկացիները Ռուսաստանի հետ փորձում են համագործակցել Աֆղանստանի […]
Կառավարությունը հաստատել է նաև պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը: Այս առումով կառավարության կողմից քաղաքաշինության նախարարին պարտավորեցվել է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի` ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով: […]




