17 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 17, 2009թ. 20:00

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինչպես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, կուսակցության՝ Լեռնային ղարաբաղի ճանաչման մասին օրինածգին կառավարության բացասական գնահատականը կարող է հարուցել միջազգային հանրության եւ հայ ժողովրդի զարմանքը: «Դա կլինի երկրորդ դեպքը, երբ կուսակցության նախագծերը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին մերծվում են խորհրդարանի կամ կառավարության կողմից, դա կարող […]


Նոյեմբեր 17, 2009թ. 19:48

Դաղստանում, Բաքու-Մոսկվա երկաթուղու 2375-րդ կիլոմետրի վրա, պայթյուն է տեղի ունեցել: Երկաթուղին մասամբ վնասվել է: Պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք: Օրերս պայթյուն է տեղի ունեցել նաև այն խողովակաշարի վրա, որով Ադրբեջանը մտադիր էր գազ մատակարարել Ռուսաստանին: Ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի կարծիքով, ադրբեջանա-ռուսական հաղորդակցության ուղիների վրա պայթյունները կարող են կրկնվել: «Ադրբեջանի էներգետիկ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 19:33

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Իտալիա, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին: Այսօր Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին, որում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, գագաթաժողովի մասնակիցներ: Արդեն երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատանքներում` 1993 թվականից հանդիսանալով կազմակերպության […]


Նոյեմբեր 17, 2009թ. 19:21

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Իտալիայում` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովում։ Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարությունից, այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպության միջև համագործակցության հարցերը։ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:59

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման հարցը փակված է. «Թուրքիան ամբողջ աշխարհին ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կբացի սահմանը. դա հնարավոր կլինի, երբ հայկական զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից», հայտարարել է նա: Դեսպանը նաև նշել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հեշտացվելու է վիզային ռեժիմը: Ըստ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:54

Ռուսաստանն անելու է ամեն ինչ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքների հասնելու համար, նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով` Ռուսաստանը մասնակցում է բանակցային գործընթացին եւ անելու է հնարավորը` բոլորի համար ընդունելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ: Ըստ Նեստերենկոյի` Ղարաբաղյան հիմնախնդիրը նուրբ ու զգայուն թեմա է, այն զուգորդվում է անցյալում տեղի ունեցած […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:53

Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կազմակերպել էր «Ուսանողն այսօր» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները: Ուսանողի օրվան նվիրված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը և ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Նախարար Ա. Աշոտյանը, […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:43

Թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը քաղաքագիտական շրջանակի ամենահուզող հարցերից մեկն է: Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկերը, ինչը միայն ամրապնդել է Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Սև ծովի ավազանում: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մեկ տարում բավական լուրջ և զգալի փոփոխությունների է ենթարկվել: Ակնհայտ է, որ Էրդողանի ղեկավարած կառավարությունն ավելի […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:39

Այսօր տեղի ունեցավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի առաջին երկու հատորների շնորհանդեսը: Մատենաշարը ներառելու է շուրջ հիսուն հատորյակ, որոնցում կներկայացվեն հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի պատմությունը: Այն կոչված է ամբողջացնելու հայ զինուժի, ռազմական կառույցի ամփոփ պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Մատենաշարը կոչված է ուղեցույցի դեր կատարելու ոչ միայն հայոց բանակի զինվորների ու սպաների, այլեւ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:38

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը, ով մի քանի օր առաջ դիմել է բոլոր թեկնածուներին ինքնաբացարկի առաջարկով, այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ. տեղեկացնում եմ ձեզ եւ հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր […]