Տարվույս նոյեմբեր 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Հետքննարկման Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը. «Գերագույն հոգևոր խորհուրդը ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ […]
20 Նոյեմբեր 2009
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն երեկ` նոյեմբերին 19-ին, այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այդ մասին հայտնել է պատրիարքարանի մամլո գրասենյակը։ Նա հանդիպել է պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։ Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ հայ համայնքի կենցաղին, նրա ներկային և անցյալին, ինչպես նաև խնդիրներին։ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդիպելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, Դավութօղլուն, որ գտնվում էր Քաբուլում` Համիդ Քարզայի երդման արարողությանը մասնակցելու նպատակով, հապշտապ մեկնել է Իրան: Այս հանդիպումը, ըստ վերլուծաբանների, շատ կարևոր է, քանի որ այն համընկնում է Բրյուսելում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին: Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է, […]
Բնագիտության և ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար: Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագիրը կրող համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը: Այս տարի գիտական միջոցառման կազմակերպիչների շարքում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ գիտաժողովին մասնակցում են հանրապետության կրթական ու գիտական մի շարք հաստատություններ: […]
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբին` դեսպան Ստելիան Սոյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է այցի կարևորությունը` Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին ծանոթանալու տեսանկյունից: Նախարար Նալբանդանը նշել է ԵԽ-ին Հայաստանի անդամակցության նշանակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կազմակերպության ընդհանուր օրակարգին նպաստելու և ԵԽ տարբեր կառույցների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու հարցում: […]
2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին: Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին: Մեկ տարի անց […]
Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ուսանողների կողմից բարձրաձայնված` կրթաթոշակի փոքր չափի և անբավարար լինելու վերաբերյալ հարցին, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի պատասխանը մամուլում թյուրըմբռնման տեղիք է տվել: Նախարարը նշել է, որ սոցիալական բեռը ծանրացել է կրթության բնագավառում, և պետությունն իր սուղ միջոցներից այս պահին գործող ֆինանսական մեխանիզմներով չի […]
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մյունխենյան հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպումն է:
Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում: […]
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` […]




