Ռուսաստանի Առևտրա-տնտեսական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, թե հայ-թուրքական մերձեցումը ձեռնտու է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են բանավոր կերպով անդրադառնալ նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա: Այս հայտարարությունը զայրացրել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեին, որն այս կերպ է արտահայտվել. «Պրիմակովը հատնի է ոչ թե որպես […]
2 Նոյեմբեր 2009
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ և երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) և 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ: Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին […]
Այսօր Հայաստանում գրանցված 64 կրոնական կազմակերպություն կա, 100-ից ավելին էլ գործում են տարբեր կազմակերպությունների անվան տակ. «Եթե ուզում եք Հայաստանում աշխատել և ձեզ ոչ ոք ոչինչ չասի, ստեղծեք կրոնական կազմակերպություն»,- «խորհուրդ» է տալիս «Քայքայիչ պաշտամունքից տուժվածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ապա, մեկանաբանում. որովհետև կրոնական կազմակերպությունները Հայաստանում որևէ օրենքի առջև պատասխանատու չեն, բացի […]
Այսօր Հայաստանում չկա վիճակագրություն, թե կրոնական հողի վրա քանի ինքնասպանություն է կատարվել։ Հոգեբան Սամվել Խուդոյանի փաստարկմամբ, ինքնասպանությունների 51 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա, 49%-ը՝ անհայտ պատճառներով։ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը չի բացառում, որ ինքնասպանության անվան տակ, հնարավոր է, քողարկվեն նաև սպանություններ, քանի որ կրոնական որոշ կառույցների պաշտամունքային արարողակարգերն […]
«Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումը նվիրված էր Հայաստանում այսօր լայն տարածում ստացած աղանդների խնդրին։ Լրագրողների հարցերին պատասխանում էին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը։ Ս. Խուդոյանը ներկայացրեց, թե հոգեբանական ինչ ազդեցություն կարող են գործել աղանդավորական կազմակերպությունները մարդու վրա, և ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ անձի հոգեվիճակի վրա։ […]
ArmAr.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ներսում էլ տարբեր աղանդների ներկայացուցիչներ իրենց քայքայիչ գործունեությունը ծավալեն, այսինքն՝ ներկայանալով որպես Հայ Առաքելական եկեղեցու «սպասավորներ», իրենց կործանիչ գործը գլուխ բերեն հենց ներսից, պարոն Ամարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանց հաջողվի ներթափանցել եկեղեցուց ներս, որովհետև դրա համար պետք է շատ մանրակրկիտ աշխատել։ Չնայած ասեմ, […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին: Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգեւոր կարիքների բավարարմանը: Նախագահ Սարգսյանը խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` ասել է, որ դրանք հատկապես […]
Արևմտյան քաղաքագիտական վերնախավը վերջին շրջանում ամենայն ուշադրությամբ հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Գլխավոր հարցը, որի պատասխանը լուրջ անհանգստություն է պատճառում վերլուծաբաններին, վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղվածության հնարավոր փոփոխությանը: Այսօր Թուրքիայում մեկնարկում են «Անատոլյան արծիվ» ռազմաօդային տարեկան զորավարժությունները, որոնց ավանդաբար մասնակցում են Թուրքիայի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինվորները: Այս տարի այդ զորավարժություններն աչքի […]
Փարատելով հասարակությունում և հատկապես լրագրողների շրջանում առկա տարակուսանքները` կապված պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատման հետ` ԱԺ ՀՅԴ խմբակցության և Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հրայր Կարապետյանը հայտարարում է, որ, այդուհանդերձ, հիմնական անհրաժեշտ բոլոր ծախսերը տոկոսային առումով նույնն են մնացել (3,5 %). «Բյուջեի ընդունումից հայկական բանակի մարտունակությունը որևէ կերպ չի տուժելու: Դա համաձայնեցված է միջազգային կառույցների հետ, անցկացվում […]
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար նախատեսված խելամիտ ժամկետներն արդեն սպառվել են»: Այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նրա պնդմամբ, Թուրքիայի կողմից վավերացման ժամկետների ձգձգումը պատահական չէ, դա որոշակի խաղ է, որտեղ, ի դեպ, գլխավոր խաղացողներից մեկը Հայաստանն է. «Անկարան հայ-թուրքական հարաբերություններն ասպարեզ բերեց խուսափելու համար Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, իսկ հիմա […]




