13 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 13, 2009թ. 20:17

Այսօր առաջատար համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը բևեռված է Թուրքիայում քրդական խնդրի շուրջ ընթացող քննարկումների վրա։ Բրիտանական «The Economist» ամսագիրն իր վերջին համարում գրում է  Թուրքիայի Մեջլիսում քննարկվող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի մասին: Հոդվածում նշված է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դարձավ երկրում առաջին քաղաքական գործիչը, ով ոտք դրեց Իրաքի հյուսիսում գտնվող կիսանկախ քրդական մարզ և հանդիպեց իրաքյան […]


Նոյեմբեր 13, 2009թ. 19:43

Ս. թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 19:00

Այսօր տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:59

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am կայքը, Թուրքիայի խորհրդարանում սկսվել է ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի շուրջ քննարկումները: Առաջինը ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը: Այս  պահին օրինագծի փաթեթի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները, որոնցից հետո միայն ելույթ կունենա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի տեսակետը վճռորոշ կլինի: Նրանց գնահատմամբ` […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:57

Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանների և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինխային (Onno Hattinga), ում ուղեկցում էր Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել Եվրամիության հետ գործընկերային  հարաբերությունները` կարևորելով 2009թ. […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման անհրաժեշտությանը, բարձր է գնահատել ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Թրենդ (Trend) գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դիրքերը ԼՂ հակամարտության լուծման գործում: «Կարծում եմ`  յուրաքանչյուր ձգձգված բանակցություն հեշտ գործընթաց չէ, սակայն Լեռնային Ղարաբաղի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:18

Ի՞նչն է արգելված «Եհովայի վկաներին» Հոդվածն ընթերցել եմ Ռուս նշանավոր աղանդագետ Ալեքսանդր Դվորկինի http://iriney.ru/sects/witness/008.htm պաշտոնական կայքէջում: Հոդվածը գրվել է 2000  թվականին, սակայն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ինչն էլ նկատի ունենալով` այն թարգամանաբար ներկայացնում ենք հայ ընթերցողին: Լիահույս եմ, որ նման հրապարակումների միջոցով ընթերցողն ավելի լավ պատկերացում կունենա, թե իրականում իրենից  ի՞նչ է ներկայացնում […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:07

«Հայաստան» համահայկական հիմնադրամ Գործադիր տնօրեն` Արա Վարդանյան. «Ամեն օր մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում տարբեր գյուղերից, տարբեր մարդկանցից՝ օգնության խնդրանքով: Ցավոք, չենք կարող բոլորին արձագանքել։ Բայց համոզված եմ, որ ի վերջո «Հայաստան» համահայկական հիմնադրամը կդառնա այն կառույցը, որը կունենա 2 կամ 3 միլիոն նվիրատու, և այդ ժամանակ արդեն հնարավորություն կունենանք լուծելու բոլոր այդ խնդիրները և՜ […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:00

Տեղեկացնենք, որ այս պահին մեկնարկել է Թուրքիայի խորհրդարանի նիստը, որին ներկա է Թուրքիայի կառավարությունը՝ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ։ Նիստը նախագահում է Մեջլիսի ղեկավար Մեհմեթ Ալի Շահինը: Օրակարգում քրդական հարցն է: Կառավարության անունից առաջինը ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալան։ Մեջլիսում մեկ ժամանոց ելույթով հանդես է գալու նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Իր ելույթում նա […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:35

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ: Նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ […]