10 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 10, 2009թ. 20:17

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիայի Հանրապետություն: Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո, նոյեմբերի 9-ի երեկոյան, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հունգարիայի Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ: Բուդապեշտում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի և վարչապետ Գորդոն Բայնայի հետ: Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն […]


Նոյեմբեր 10, 2009թ. 20:00

ՀՀ ռադիոոլորտի մասնակի ուսումնասիրությունից պարզվեց, որ մոտ մեկ տասնյակի հասնող հայկական ռադիոկայաններից միայն «Իմպուլս» 106.5 ռադիոկայանում է ազգային երաժշտությունը գերադասվում այլ ոճերից: «Իմպուլս» ռադիոկայանում կան նաև ազգագրական երաժշտությանը նվիրված հաղորդաշարեր, որոնք բացակայում են այլ ռադիոկայանների, նույնիսկ` Հանրային ռադիոյի եթերից: Ամեն օր երկու ժամ ազգային երաժշտություն է եթեր հեռարձակում «Ռադիո Հայ»-ը, մասամբ` Հանրային ռադիոն, ՎԵՄ-ը և` […]


Նոյեմբեր 10, 2009թ. 19:23

«Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը նույնիսկ Հայաստանում, որը մշտապես համարվել է կովկասյան տարածաշրջանում նրա ռազմավարական դաշնակիցը»,այս ամսին, ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը: Նրա խոսքերով` օրերս Երեւան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ըստ որի` Հայաստանը հայ-վրացական […]


Նոյեմբեր 10, 2009թ. 19:13

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ուղերձով դիմել է երիտասարդներին, որտեղ ասված է. «Սիրելի երիտասարդներ, գործընկերներ, Այս օրը` 1945 թվականի նոյեմբերի 10-ին, Լոնդոնում տեղի ունեցած համաշխարհային համաժողովի ժամանակ հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, իսկ նոյեմբերի 10-ը սկսեց նշվել որպես Երիտասարդության համաշխարհային օր: Այս կոնֆերանսը հրավիրվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել […]


Նոյեմբեր 10, 2009թ. 18:52

Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի այցը Ստամբուլ` ընթանում էր «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության մշտական կոմիտեի՝ տնտեսությանը 7 առևտրային համագործակցությանը վերաբերող 25-րդ նիստի շրջանակներում: Իրանի նախագահի այցելությունը կարևոր էր և Թուրքիայի, և Իրանի համար: «Երկու երկրների նախագահների միջև բանակցությունների ընթացքից պարզ դարձավ, որ ոչինչ չի կարող այլևս խոչընդոտել տարածաշրջանային համագործակցության շրջանակներում` Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը»,- […]


Նոյեմբեր 10, 2009թ. 18:12

ՎՈւԱՄ–ի նիստի ավարտին ընդունվել է փաստաթուղթ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ՎՈւԱՄ-ի 4-րդ նիստի քննարկումներին նախատեսված կետերից մեկում ներառված է եղել նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։ «1news.az»-ին տված հարցազրույցում ՎՈւԱՄ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթոն Մամեդովն ասել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող ՎՈւԱՄ-ի 4-րդ նիստի ժամանակ ընդունվել է փաստաթուղթ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ […]


Նոյեմբեր 10, 2009թ. 17:57

Ինչպես հաղորդում է «Эхо Москвы»-ն Վաշինգթոնից` Իսրայելի ԱԳՆ-ին հասցեագրված հեռագրում հաղորդվում է, որ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը` Հիլարի Քլինթոնը, պատրաստվում է հրաժարական տալ: «Նա կարող է նշանակվել  Նյու-Յորքի նահանգներից մեկի ղեկավար պաշտոնում»: Քլինթոնի որոշման մասին հայտնի է դարձել պետքարտուղարի և նրա գործընկերների հետ զրույցի ընթացքում, ովքեր պատմել են, որ պետքարտուղարը դժգոհ է իր աշխատանքի արդյունքներից: […]


Նոյեմբեր 10, 2009թ. 17:40

«1news.az»  էլեկտրոնային թերթի փոխանցմամբ, ադրբեջանցի Վագիֆ Մահմուդովը կդատապարտվի` սեփական  դստեր` 1981 թ. ծնված Դիլգուշա Մահմուդովայի  սպանության համար: 2005 թվականին, իր հոր տանը, Մահմուդովը  կապել է դստեր ձեռքերն ու ոտքերը , ինչից հետո խեղդամահ է արել նրան: Սպանությունից հետո հայրը աղջկա մարմինը նետել է զուգարանը, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել են նրա մարմնի մնացորդները: Հետաքննության ժամանակ որդեսպան […]


Նոյեմբեր 10, 2009թ. 17:37

«Արարատի ոսկու գործարանը Սեւան տեղափոխելու հարցը փակված է: Այն կմնա իր տեղում»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Սեւանի էկոհամակարգի պահպանումը, վերականգնումն ու բնականոն զարգացումը գերագույն խնդիր է: Այն պահանջում է համալիր լուծում երեք ուղղությամբ` լճի մակարդակի բարձրացում, ջրի մաքրության, ինչպես նաեւ` բնական կենսաբազմազանության ապահովում: «Խնդիրները փոխկապակցված […]


Նոյեմբեր 10, 2009թ. 17:19

Չնայած Մադրիդյան սկզբունքները արդեն մի քանի տարվա կյանք ունեն, դրանք մինչ օրս շարունակում են հայերին անհանգստացնել և քննարկման առարկա դառնալ: Պատճառն այն է, որ հայ հասարակությունը տեղեկացված չէ, չգիտի, թե ինչ ասել է Մադրիդյան սկզբունքներ, և ինչ գին կարժենա այդ փաստաթղթի տակ ստորագրելը: Հենց այս անհանգստությամբ է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ եղել «Մխացող պատրույգ» նոր […]