Այսօր կամ վաղը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհրապարակի համաեվրոպական անվտանգության նախագծի տեքստը: Այդ մասին հայտարարել է ինքը` Մեդվեդևը: Նա ասել է, թե Ռուսաստանը հանդես կգա եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության նոր պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով նոր պայմանագիրը հնարավորություն և հավասար երաշխիքներ կտա այդ տարածաշրջանում առկա բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին: Մեդվեդևի խոսքերի համաձայն, Ռուսաստանի շատ […]
28 Նոյեմբեր 2009
«Բավականին կառուցողական և հետաքրքիր համաժողով էր։ ՀՀ նախագահը լուրջ վերլուծության ենթարկեց երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրները, և հնչեցրեց կարևոր հարցադրումներ։ Նա իր ելույթում կարևորեց կուսակցական կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձավ կուսակցականի կերպարի, նրա մակարդակի, գործունեության վրա։ Ամենագլխավոր շեշտադրումը, որ արեց ՀՀ նախագահը` քաղաքական երկխոսությունն է, այն, որ մենք պարտավոր ենք ոչ թե բանավիճել, կռվել, միմյանց […]
Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ -Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀԿ ներկայացուցիչները իշխանության բոլոր թևերում են։ Միայն վարչապետն էր անկուսակցական, նա էլ անցավ ՀՀԿ շարքերը։ Ժամանակին նույն կերպ` ամենուր էր ՀՀՇ-ն, հիմա՝ ՀՀԿ-ն է։ Վտանգավոր միտումներ այստեղ չե՞ք տեսնում։ -ՀՀԿ-ն կարող էր, դեռ ի սկզբանե` խորհրդարանային ընտրություններից հետո, կուսակցության անդամներով ձևավորել ամբողջ կառավարությունը. […]
«Մեր քաղաքաքացիները լուրջ սպասումներ ունեն մեր կուսակցությունից, և դա հասկանալի է: Եվ այսօր` ՀՀԿ համագումարում մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ վճռական ենք տրամադրված մեր դիրքորոշումներում, մեր գործողություններում և պատրաստ ենք կատարել մեր խոստումները: Մենք համոզված ենք, որ մեր ընտրած ճանապարհն իսկապես հուսալի է»,- անդրադառնալով համագումարում հնչած ելույթներին ու կուսակցության հետագա գործունեությանը ArmAr.am-ի թղթակցի հետ […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ելույթում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հնչած այն մտքին, թե ԼՂՀ նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տրվի և եթե նման դրսևորումներ լինեն, Հայաստանը պատրաստ է դրանց արձագանքել ամենակոշտ ձևով, ArmAr.am-ի թղթակցին ասաց, որ ԼՂՀ-ի հետ կապված նախագահի մտահոգությունը վերջին 20 տարիներին մեր քաղաքային մենթալիտետի […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, թե իրեն մամուլում հաճախ են մեղադրում ադրբեջանական կողմից հնչող հերյուրանքներին չանդրադառնալու համար, նկատել է, թե դա արվում է նախագահին լարվածության մեջ պահելու նպատակով, որ շաբաթը 1-2 անգամ ինքն արդարանա, մինչդեռ. «Ես արդարանալու ոչինչ չունեմ։ Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին։ Թող արդարանան նրանք, ովքեր համարձակություն […]
Քիչ առաջ ՀՀԿ համագումարն ամփոփեց ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունների արդյունքները։ ՀՀԿ 12-րդ համագումարի 1768 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 1738-ը։ Անվավեր է ճանաչվել 69 քվեաթերթիկ, վավեր՝ 1669։ Փակ գաղտնի քվեարկությամբ և 1669 կողմ ձայնով ՀՀԿ նախագահ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նոր է համալրել կուսակցության […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2009-ն ավարտվեց, սակայն Հայաստանում եւ Արցախում դրամահավաք միջոցառումները դեռեւս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն եւ կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները եւ փաստացի նվիրաբերված գումարները: Սակայն այսօր արդեն հիմնադրամն ամփոփել և հրապարակել է մարաթոնի նախնական արդյունքները: Այսպես. համաձայն Հիմնադրամի տեղական մարմինների և դրամահավաք միջոցառումների, հիմնադրամին կփոխանցվի 15 […]
Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, այնուհետև` անկախացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է խորհրդային տարիներին Արցախը հայաթափ անելու ու երկիրն ադրբեջանցիներով լցնելու իր քաղաքականության մի քանի մանրամասներ: Կարծում ենք` ալիևյան խոստովանությունը կհետաքրքրի հայ ընթերցողին. «Լեռնային Ղարաբաղի հարցը շատ հին է և ձգվում է 20-րդ դարի սկզբից: Անցյալում, երբ ես դեռ […]
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ՀՀԿ համագումարում` անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին: Նա մասնավորապես ասել է. «Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ–թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և […]




