16 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 16, 2009թ. 20:15

99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում մահացել է 20- րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւի`Մեսրոպ Մաշտոցի շքանշանի դափնեկիր, ԽՍՀՄ պետական մրցանակի, «Աշխատանքային կարմիր դրոշ»- ի, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ռուսաստանի ԳԱ եւ Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի Լինեւյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվան բնագետների, Լեհաստանի եւ Նորվեգիայի ակադեմիաների […]


Նոյեմբեր 16, 2009թ. 20:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակում Երեւանում գտնվող մի շարք ռուսական  հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ  ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը,  Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական […]


Նոյեմբեր 16, 2009թ. 20:10

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը թուրք ժողովրդին հասցված վիրավորանք է, հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը: Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իր տարեկան ժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում էր կայացրել` նշելով նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում, հայերից բացի, ցեղասպանության են ենթարկվել նաեւ ասորիները: Կուսակցության ղեկավարը նշել […]


Նոյեմբեր 16, 2009թ. 20:06

Վերջին շրջանում և’ թուրք քաղաքագետները, և’ լրագրողները հաճախ են  հանդես գալիս հայտարություններով, թե  Լեռնային Ղարաբաղը բացառապես հայկական տարածք է և ճիշտ կլինի, որ Ադրբեջանը հաշվի նստի այս իրականություն հետ ու հրաժարվի Արցախը վերադարձնելու սին պատրանքներից: Դեռ հոկտեմբերի սկզբին «Tumgazeteler» կայքէջը գրել էր, թե Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը, և որ Ղարաբաղի […]


Նոյեմբեր 16, 2009թ. 20:06

«Իմ հասցեին հնչեցված մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ անիմաստ է կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` դրա բացակայության պատճառով: Անտեսման արժանի հիմարություն»,- «Մեդիամաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումները հիշեցնում են այն իրադրությունը, որի ականատեսն եմ եղել մի քանի ամիս […]


Նոյեմբեր 16, 2009թ. 19:25

Պատասխանելով Եվրախորհրդարանի նախագահ Եժա Բուզեկի այն հայտարարությանը, թե Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին խոչընդոտում է այդ երկրի մշակութային «հարստությունը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դaվութօղլուն Մադրիդում հայտարարել է. «Մեր հարստությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի համար:  Մեր մշակույթը դուր է գալիս, թե ոչ, Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի մի մասը»: Դավութօղլուն միաժամանակ ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության […]


Նոյեմբեր 16, 2009թ. 19:15

Նոյեմբերի 16-ին Ազային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին և նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային: Ողջունելով զրուցակիցներին` ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց ԵՄ խորհրդատվական խումբ ստեղծելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Կարևորելով ԵՄ հետ համագործակցության զարգացումը` […]


Նոյեմբեր 16, 2009թ. 19:13

Կրթական միջազգային շաբաթի և Հաշմանդամների իրավունքներին նվիրված միամսյակի շրջանակներում ՎիվաՍել–ՄՏՍ-ն հյուրընկալել էր «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Դիալոգ» և «Սկարպ» հասարակական կազմակերպություններում ընդգրկված 50 հաշմանդամ ուսանողների, որոնց առջև շուտով կանգնելու է մի կենսական խնդիր, այն է` որտեղ կիրառել ԲՈւՀ-ում ձեռք բերած տեսական գիտելիքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամներին առնչվող հիմնահարցեր, մասնավորապես` ինչ է պետք ձեռնարկել հասարակության մեջ […]


Նոյեմբեր 16, 2009թ. 19:12

Պատասխանելով Եվրախորհրդարանի նախագահ Եժա Բուզեկի այն հայտարարությանը, թե Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին խոչընդոտում է այդ երկրի մշակույթային «հարստությունը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն Մադրիդում հայտարարել է. «Մեր հարստությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի վրա:  Մեր մշակույթը դուր է գալիս, թե ոչ, Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի մի մասը»: Դավութօղլուն միաժամանակ ներկայացրել է, Թուրքիայի արտաքին քաղաքականության […]


Նոյեմբեր 16, 2009թ. 19:04

Թուրքիայում հրեաների դեմ աճող ատելության մեջ մեղադրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ հրեական որոշ կազմակերպությունների, անհրաժեշտ է կանխել Թուրքիայի կառավարության հակաիսրայելական գործունեությունը: Այդ նպատակով` հրեական Simon Wiesenthal Center կազմակերպությունը Էրդողանի նստավայր է ուղարկել միլիոնավոր էլեկտրոնային նամակներ, որոնցում վարչապետից պահանջել է վերջ դնել Թուրքիայում հակաիսրայելական քարոզարշավին, ավելին`հայտարարել, որ  անհրաժեշտ է վերացնել հրեաների դեմ ատելությունը: […]