Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար պարոն Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 27-ին` ժամը 18.45-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: Նույն օրը տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը: Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին պարոն Բոգդան […]
26 Նոյեմբեր 2009
Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում «Թիկնազորային ծառայության օրինագծի» վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի ներկայացմամբ, օրենքն ընդգրկված է քառօրյայում, բայց հետաձգվել է 60 օրով` կառավարությանը ժամանակ տրամադրելով այն լրամշակելու համար: «Այսօր կան բազմաթիվ մասնավոր թիկնապահական կազմակերպություններ, ոլորտում գործունեություն իրականացվում է, բայց օրենսդրական դաշտը բաց է, […]
«Մեռիր այնպես, որ անգամ մահդ հայրենիքիդ ծառայի». հայոց մեծերի այս պատգամով Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ: Եվ տարիների ընթացքում նրանց հարազատների կորստի ցավի հետ մեծանում է հայրենիքի շենացման գործի պարտքի գիտակցությունը, որը հենց իրենց` զոհված ազատամարտիկների պատգամն է: 1994 թվականից գործող` Զոհված ազատամարտիկների հարազատների միության գործունեությունը հենց դրան է ուղղված: Միության աշխատանքները […]
ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ–ի դուստր ձեռնարկությունը հայտարարում է, որ ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման մշակույթի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների շրջանում: «Ի±նչն է կարևոր` շարունակական զարգացում ակնկալող որևէ ընկերության համար: Տուրք տալ վարչարարությա±նը, խստացնե±լ աշխատանքային պայմանները, թե՞ ստանձնել պարտականություններ և պատասխանատվություն` աշխատակիցների և հասարակության նկատմամբ: Որքանո±վ են կարևոր խրախուսման մեթոդներն ու […]
Ս.թ. նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ […]
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Հանդիպման սկզբում Հայաստանի դեսպանը Սաադ Հարիրիին շնորհավորել է վարչապետի բարձր պաշտոնը ստանձնելու և Լիբանանի Հանրապետության Անկախության 66-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով վարչապետ Հարիրիին արգասաբեր գործունեություն և հաջողություններ, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` բարգավաճում, առաջընթաց […]
Օրերս Լոռու մարզի մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը պահանջ է` ուղղված Հայաստանի ու Վրաստանի իշխանություններին սահմանի վերագծման աշխատանքների, հայ-վրացական պետական սահմանի հստակեցման ու Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության իրավունքների պահպանման վերաբերյալ: Սակայն նկատենք, որ այդ հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել. եթե ոմանց դիտարկմամբ այն ազգային շահեր է հետապնդում, ապա […]
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին և ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ա. Պետրոսյանը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշել է բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար […]
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա): Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի վերջին ժամանակաշրջանում առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կորեայի Հանրապետություն` […]
Համաձայն ադրբեջանա-թուրքական մամուլի հրապարակումների, վերջերս Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում իբր թե Սերժ Սարգսյանն իր համաձայնել է Ադրբեջանին հանձնել Արցախի ազատագրված տարածքների մի մասը: Պաշտոնական Երևանը, սակայն, հրաժարվել է անգամ քննարկել Բերձորի շրջանի հանձնումն Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի տեղեկատվության, Հայաստանը դեմ չէ հանրաքվեի միջոցով այդ հարցի լուծմանը: Նշենք, […]




