11 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 11, 2009թ. 19:54

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում   վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 19:02

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ  ընդառաջելով բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին և հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների և «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ: Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» և «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 19:00

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ArmAr.am-ի խնդրանքով մեկնաբանելով  ՀՀ նախագահի ելույթը նշեց, որ այնտեղ ակնհայտ էին պաշտոնական Երևանի հիասթափությունն ու նախազգուշացումները, սակայն դրանով հանդերձ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ . «Դրանք այլևս ուշացած են, որովհետև շատ ավելի վաղ չպետք է թույլ տրվեր, որ իրավիճակն այս աստիճանի հասներ, և ընդամենը մնար այն սպառնալիքը, […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:20

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին մասնակցող  կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:20

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքն իրեն ու նաև ողջ աշխարհին համոզել, թե Հայոց ցեղասպանությունը հայերի հորինվածքն է: Ու իր կեղծիքը իրականության տեղ անցկացնելու համար հայտարարում է, թե  աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտության տեղ են ընդունել: Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիվները եւ ապացույցներ […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:11

ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի հարյուրավոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհություն հայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրություններին օժանդակելու դիրքորոշումից: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ասպարեզը»: Նամակներում ընդգծվում է, որ նախագահ Օբաման պետք է հարգի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: «Հատկապես մտահոգիչ է պատմաբանների հանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:06

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է, եւ Կիպրոսը չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Երեկ Տիրանայում` Ալբանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Գյուլն ասել է, որ Թուրքիան Ալբանիայի հետ է, եւ մեծ նշանակություն է տալիս նրա զարգացմանը: «Թուրքիան Ալբանիային համարում է իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 17:42

ՀՀ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը նշեց, որ ինքը հատկապես դրական է գնահատում ելույթում հնչած այն միտքը, որ մենք կարող ենք հակադարձ վերաբերմունք ձևավորել Էրդողանի կողմից հաճախակի հնչող հայտնի հայտարարությունների  նկատմամբ։ Մասնավորապես, երբ Թուրքիայի վարչապետը սկսում է հաճոյանալ Ադրբեջանին ու հայատարարել, թե` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը` Հայաստան-Թուրքիա սահմանը […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 17:10

Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետեւողական աջակցությունը […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:47

Պարզվում է,  ադրբեջանցիների «անհոգ կյանքի», հայր ու որդի ալիևների «հոգածության» ու «վառվռուն ստվերի ներքո» ապրելու վարդագույն պատկերներն այս երկրում սապնապղպջակների արժեք էլ չունեն, որովհետև   ալիևյան ստի ու կեղծիքի վրա սարքված երկրում ոչ թե ապրում, այլ մի կերպ գոյատևում են, շատերն էլ անկարող լինելով դիմանալ այդ ծանր պայմաններին դառնում են որդեսպան, թմրամոլ կամ էլ նախընտրում […]