Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Էջմիածնի Հայորդաց տանը: Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը և ՀՀ կրթության և գիտության […]
15 Դեկտեմբեր 2009
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք: Վարչապետը շրջել է շենքում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Շենքը հիմնանորոգվել է հարկային բարեփոխումների շրջանակներում, վերազինվել համակարգչային նոր տեխնիկայով: Տեսչությունը սպասարկում է երկու քաղաքային եւ 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների: Տեղեկացնում են կառավարության մամուլի […]
Մինչ օրս Աբխազիայի անկախությունը պաշտոնապես ճանաչել էին միայն Ռուսաստանը, Վենեսուելան ու Նիկարագուան: Այս եռյակին, սակայն, միացավ ևս մեկը` գաճաճ պետություն համարվող Նաուրուն: Եվ այսպես, արդեն չորրորդ պետությունն է, որ ընդունում է Աբխազիայի անկախությունը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան և Նաուրուի Հանրապետության արտաքին գործերի, արտաքին առևտրի և ֆինանսների նախարար Կիրեն Կեկեն համաձայնագիր են […]
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, մեկ տարի ժամկետով ստանձնել է Երևանի «Հատիս» բասկետբոլային կանանց ակումբի հովանավորությունը: Այդ մասին այսօր հայտարարվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում, հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ: Պայմանագրի կնքման առիթով հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երեւանում մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականներին եւ հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Անշուշտ պետական կառավարման բոլոր օղակների` հատկապես […]
Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում» եւ «Միջազգային կազամակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները»: Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ղեկավար […]
Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում ելույթ ունենալով՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները կարևորում են համագործակցության ավանդույթները շարունակելն ու նոր նախաձեռնություններով դրանք լրացնելը։ «Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն, ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Միաժամանակ, սակայն, դեռեւս […]
Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, նա նշել է, որ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ «Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի […]
Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչև նիստի սկսվելը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեցին հուշակոթողի մոտ։ Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը […]
Դեկտեմբերի 12-14-ը Պեկինում տեղի է ունեցել աշխարհի ավելի քան 60 երկրներում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որում ներգրավված էին Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Համաժողովի շրջանակներում անցկացված «Աշխարհի լեզուները» խորագիրը կրող ցուցահանդեսում գործել են Հայաստանը […]




