Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 30, 2009թ. 20:30

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Աթենքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳՆ Բեռնար Կուշների և ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԵԱՀԿ մամլո քարտուղար […]


Նոյեմբեր 30, 2009թ. 19:38

Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի    արձագանքների մասին է: Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը: Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և […]


Նոյեմբեր 30, 2009թ. 19:20

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ թուրք բնակչությունը դեռ փնտրում է հայերի գանձերը: Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիայի արևելյան հատվածի՝ Սիիրտի շրջանի Մադեն գյուղի բնակիչ` 43 ամյա Բաբաքը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած, ըստ իր տվյալների` 70 տոննա ոսկին։ Գանձեր փնտրողը տեղեկացրել է, որ անցած տարի իրենց գյուղ է այցելել […]


Նոյեմբեր 30, 2009թ. 19:00

Հայրենադարձության եւ հիմնավորման Երկիր ՀԿ միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին 2009թ. նոյեմբերի 2-ի ռուսական Время новостей թերթում հրատարակված հարցազրույցում, Դուք ի թիվս այլ հարցերի անդրադարձաք Վրաստանի ազգային փոքրամասնությունների եւ այդ կոնտեքստում` ջավախքահայության խնդիրներին` նշելով, մասնավորապես, հետեւյալը. «Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները կարեւոր հարցեր են: Պետք է դրանց վրա դարձնել […]


Նոյեմբեր 30, 2009թ. 18:50

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» Բրյուսելում կազմակերպել էր «Կայունությունը և անվտանգությունը ԵՄ արևելյան հարևանությունում» խորագրով համաժողով: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանտին Ելիսեևը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաև ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության և Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները: […]


Նոյեմբեր 30, 2009թ. 18:42

Ս.թ. նոյեմբերի 24-27-ը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին: Նախարար Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի (Mounir Bouchenaki) եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի (Sandro Bondi) հետ: Նախարար Պողոսյանը Մունիր Բուշենակիի հետ քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն […]


Նոյեմբեր 30, 2009թ. 18:29

«Սոցիալական գործընկերությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում» նախագծի ամփոփիչ համաժողովն այսօր բացվեց «Անի պլազա» հյուրանոցում: Համաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել նախագծի արդյունքներն ու քննարկել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաներ,  միջազգային […]


Նոյեմբեր 30, 2009թ. 18:14

Ինչպես հայտնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից, այսօր բազմաթիվ այցելուների կողմից ուշադրության արժանացած և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ԵՊՀ հետ համատեղ ներկայացվող «Բեռլինյան պատի անկման 20-ամյակը» ցուցահանդեսի բացմանը հաջորդեց հանրային քննարկում՝ պատի անկման գործընթացի վրա ազդեցություն ունեցած երկրների դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը, որը վարում էր  ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, մասնակցում էին Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն […]


Նոյեմբեր 30, 2009թ. 17:40

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ […]


Նոյեմբեր 30, 2009թ. 17:10

Քրիստինե Վարդանյան Խոժոռնի գյուղը կիսված է երկու երկրների միջև. գյուղացիները հայ ու վրացի սահմանապահների ձեռքը կրակն են ընկել: Զուգարան գնալու համար գյուղի բնակիչ 82-ամյա Մակար Հախվերդյանն ամեն օր ստիպված է լինում հատել հայ-վրացական սահմանը: Հայ-վրացական դեռեւս չճշտված «սահմանի» պատճառով նրա տունն ու բակը բաժանվել են երկու մասի. տունը Վրաստանում է, գոմն ու զուգարանը` Հայաստանում: Հախվերդյանը […]