4 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 4, 2009թ. 21:11

Թուրքիայում, պարզվում է, մարդիկ պարտավոր են ապրել մինչև մի որոշակի տարիքի հասնելը։ Դրանից հետո այդ երկրում ապրողները պետք է մեռնեն… Թուրքիայի իշխանությունները 135-ամյա թրքուհուն չեն վճարել իրեն հասանելիք թոշակը՝ պատճառաբանելով, որ մարդն այդքան շատ չի ապրում։ Այսինքն՝ նրա ապրելու լիմիթն իրենց մոտ սպառված է, դրանից հետո՜ եթե այնուամենայնիվ դեռ կենդանի է, «թոշակը կտրելով»նպաստավոր պայմաններ են […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 20:00

Նոր պատրիարք ընդրելու դիմումը ներկայացվել է Թուրքիայի կառավարությանը: Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին և հանձնել համապատրիարքի ընտրության   դիմումը։ Վերոհիշյալ դիմումը հաստատվել էր պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից դեռևս նույեմբերի 13-ին։ Ինչպես տեղեկացնում է պատրիարքարանի կայքէջը, Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 19:15

«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,  Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 19:15

«Ես ուրախ ու հպարտ եմ, որ կարողացա բարձրացնել ծանրաձողն ու երջանկություն պարգևել մեր ժողովրդին»,-այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  հայ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, ով անցած շաբաթ հարավկորեական Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց  չեմպիոնի տիտղոսը: Համեստ հայուհին, որ` իր խոսքերով, արդեն հոգնել է իր անձի նկատմամբ մեծ ուշադրությունից,  հաջորդ շաբաթվանից սկսելու է մարզումները։ Նազիկն անկեղծացավ, […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:54

Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ   Աժ նախագահին էin ներկայացվել  և շրջանառության մեջ դրել` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»: Այսօր խորհրդարանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց նախագծին դրական եզրակացություն տալու հարցը: Նախ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե. «Հիմնական տարաձայնությունը վերաբերում է օրինագիծն ընդունելու պահի նպատակահարմարությանը»: Ըստ […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:15

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները: Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը և ծառայողական պայմաններին, ինչպես նաև հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող  խնդիրներ: Աշխատանքային այցի […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 17:44

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցավ` հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին ևս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես[1]: «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով այս գիրքն ադրբեջանցիների հերթական քայլն է՝ վարկաբեկելու Հայաստանը և Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում: Իհարկե,  այս աշխատությունը շատ հեռու է «գիտական» կոչվելուց, սակայն Հայոց Պատմությանն անտեղյակ անձանց կողմից այն կարող է նույնիսկ գիտականի տեղ ընդունվել: Գիրքը պատրաստվել է […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 16:45

Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը (Anwar Gargash): Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման ( թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 16:36

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը ոչ միանշանակ գնահատականների տեղիք է տալիս»,-գրում է Արցախի անկախ փորձագետ Դավիթ Կարաբեկյանը` մեկնաբանելով Աթենքում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարությունը: Վերջինիս կարծիքով, սակայն, նման բարձր ատյանում հնչած հայտարարությունն, ի պաշտպանություն հակամարտությունների խաղաղ կարգավորման, […]