Ուկրաինայում իր գործունեությունը սկսեց Հայերի Ազգային Կոնգրեսը: Նորաստեղծ կազմակերպության նպատակն է` ոչ միայն հասարակական դաշտում պաշտպանել հայության շահերը, այլ նաև քաղաքական հարթության մեջ: Այս մասին հայտնում է Analitika.at.ua կայքէջը: Կոնգրեսին անդամակցել են Ուկրաինայի հայտնի հայերը: Իսկ նախագահ է ընտրվել Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ` Աշոտ Հովհաննիսյանը: Կայքէջի թղթակցին Աշոտ Հովհաննիսյանը հայտնել է, թե կազմակերպությունն ունի հեռուն […]
28 Դեկտեմբեր 2009
«Իրան» օրաթերթի կայքէջը տեղեկացնում է, որ վերջերս Սպահանում Նոր Ջուղայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցու ներքին վերանորոգումների ժամանակ, խորանի պատից հեռացված շերտերի տակից լույս աշխարհ են եկել Սեֆեան (Սաֆաւեան) շրջանի զարդանախշեր: Այս մասին հայտնել է Սպահանի նահանգի Մշակութային ժառանգության պահպանման եւ զբոսաշրջության վարչության պետ Էսֆանդիար Հէյդարիփուրը: Նա նաև ասել է, որ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի […]
Զբաղվածության գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր ամփոփել է 2009 թվականի ցուցանիշները, եւ նկատել, թե ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ճգնաժամային տարվա ընթացքում գործազրկության մակարդակը բարձրացել է: Եց այսպես. 2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7.0 %, իսկ տարեսկզբի 6.3 % էր: Հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 99993 է, որից 82901-ը ստացել է գործազուրկի […]
2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի թիմերն ավանդաբար մասնակցում են տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներին և հիմնականում հասնում հաջողության: Այս տարի միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն և ինֆորմատիկա առարկաներից. վեց առարկաներից չորսում […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ: 2009 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակաշրջանում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքը, նշելով, որ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հանդիսանում է կառույցի գործունեության շուրջ հասարակությունում ձեւավորված կարծիքը: Բակո Սահակյանն […]
Սիվիլիթաս հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դեկտեմբերի 28-ին հանրությանն է ներկայացրել իր տարեկան երկրորդ զեկույցը` «Հայաստան 2009. Խոստում եւ իրականություն» վերնագրով: Քննարկման հիմնական բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Վարդան Օսկանյան. «Բնական է, որ իշխանությունը միշտ էլ փորձում է […]
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: ArmAr.am
«Թրենդ Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվի նյարդավիրաբուժական հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հերթական զինծառայողը: Ադրբեջանական բանակի զինծառայող Քյամիլ Շեյհահմեդօղլու Ալիևը, որը զինվորական ծառայության էր զորակոչվել Զագատալի զինվորական կոմիսարիատից, նախօրեին հիվանդանոցում մահացել է` մի քանի օր շարունակ գտնվելով կոմայի մեջ: Նկատենք, որ ադրբեջանական բանակում մահացությունների դեպքերը գնալով լուրջ աճ են գրանցում: Իսկ պատճառները տարբեր են. ադրբեջանցի զինծառայողներին […]
Երեկ ամերիկյան հեղինակավոր «The Washington Times» կայքն իր ընթերցողներին է ներկայացրել Արամ Բախշյանի «Գրքեր. Հայաստանի երեխաները» խորագրով հոդվածը, որը պատմում է Մայքլ Բոբելյանի` «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն և հարյուր տարվա պայքար՝ արդարության համար» նորընծա գրքի մասին: Գիրքը տպագրվել է Նյու Յորքի «Սիմոն և Շուստեր» հրատարակչության կողմից, 2009 թվականին: Մինչ գրքին անդրադառնալը, Արամ Բախշյանն իր ընթերցողներին […]
Շարունակվում են թուրք քրդական բախումները: Թուրքիայի` միաժամանակ մի քանի քաղաքներում, տեղի են ունեցել էթնիկ քրդերի բողոքի ակցիաներ, որոնք ավարտվել են թուրք ոտիկանության հետ բախումներով: Ցույցերի առիթը Քրդական ազգային շարժման 23 ակտիվիստների բանտարկությունն էր: Նրանք` Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ: Քուրդ ցուցարարաները թուրք ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, հրդեհել անվադողեր և […]




