25 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 25, 2009թ. 18:21

Թուրքական «SU TV» հեռուստաընկերությունը պատրաստվում է դեկտեմբերի 28-ից ամեն օր եթեր հեռարձակել հայերեն (արևմտահայերեն) լեզվով լրատվական ծրագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv» էլեկտրոնային կայքը: Նոր եթերաշրջանում այս նոր նախաձեռնության մասին հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրութուն, որում մասնավորաբար ասվում է. ««SU TV»-ն նոր եթերաշրջանում  իր ջանքերը նպատակաուղղելու է ժողովրդավարակն պլատֆորմ դառնալու համար, որտեղ յուրաքանչյուր ոք արտահայտվելու […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:58

«Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով»` Թուրքական մամուլում այսպես է բնութագրվել ազգի դավաճան թուրքերի արածը: Ինչպես հայտնի է, թուրքական հատուկ ծառայությունները նախօրեին Իզմիրում ձերբակալել էին Հունաստանի օգտին լրտեսություն անող երեք թուրքերի:  Այս մասին հղում անելով «Haber 1» (Հաբեր 1) էլեկտրոնային պարբերականին տեղեկացնում է Panorama.am կայքէջը: Տեղեկատվության համաձայն ձերբակալվածները  փաստեր են հավաքել Իզմիրի թուրքական զորամասերի տեղակայման վայրերի, […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:49

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի.« Հայաստանը 2010 թվականին է մտնում կայունության հիմնադրամում ունենալով 54 միլիարդ դրամ, նաեւ ունենալով 80 միլիարդ դրամ մնացորդ»:  Հայաստանի վարչապետի համոզմամբ, դա բավարար պաշար է, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի տնտեսական ճգնաժամի հավանական զարգացումներին: Նա միաժամանակ նշել է, որ թեև նկատվում են համաշխարհային տնտեսության վերականգնման միտումներ, այդուհանդերձ, դժվար է կանխատեսել 2010 թվականի զարգացումները: […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:16

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ կատարած այցի նպատակը, հանդիպումները Պետդեպարտամենտի անդամների, կոնգրեսականների հետ. «Այցի նպատակը Հայաստան-Թուրքիա գործընթացների մասով ընդդիմության մտահոգությունները ներկայացնելն էր: Հանդիպել եմ 7 կոնգրեսականի, նաև Պետդեպարտամենտում ազդեցիկ դեմքերից Ֆիլ Գորդոնի հետ, ով նաև ներկա է եղել Էրդողանի և Օբամայի հանդիպումներին»: «Մեզ անհրաժեշտ […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:07

Այսօր տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Ավարտին է մոտենում 2009թվականը: Ավանդույթի համաձայն, այսօր մենք անցկացնում ենք մեր խորհրդի տարեվերջյան նիստը` նպատակ ունենալով ամփոփել տարվա ընթացքում կատարած աշխատանքները, հաջողություններն ու բացթողումները»: Նշելով, որ նախորդ […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:06

Արցախ մեկնելիս հայկական երկու պետությունների հենց պայմանական սահմանագծին` Գորիս քաղաքից քիչ հարավ, քարքարոտ մի ճանապարհ է շեղվում: Առաջին հայացքից անհրապույր այդ ուղին տանում է աշխարհի ամենաչքնաղ ու գեղեցիկ վայրերից մեկը, որը, սակայն, բնական գեղեցկությունից բացի նաև ազգային ինքնության խորհուրդ է կրում իր մեջ: Կիլոմետրեր ձգվող ճանապարհի մի կողմում գետակն է հոսում, մյուս կողմում` Քաշաթաղի արոտավայրերն […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 15:54

«Հայաստանում ազատ, անկախ դատարան դեռ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա համոզմամբ, պետք է փոփոխվի Հայաստանում դատական իշխանությունը կրողների իրավամտածողությունը: Դատական համակարգը պետք է ընթանա ինքնամաքրման և ինքնակառավարման ուժեղացման ճանապարհով`ապահովելու իր անկախությունը կողմնակի այլ ազդեցություններից: Կատարվող խախտումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության մեջ առկա թերություններով:  «Մենք ամբողջ աշխարհի հետ խոսում […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 15:51

Դեկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ  2010թ պետական բյուջեի մասին օրենքը։ ArmAr.am


Դեկտեմբեր 25, 2009թ. 15:07

Ադրբեջանական «ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը մի զավեշտագիր է ուղարկել «Միր» միջպետական հեռուստաընկերությանը, որում դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ «Միր» հեռուստաընկերության պաշտոնական կայքում «Միր»-ի թղթակցի ծննդյան վայրը նշված է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետություն: Սրանց կարծիքով, նման տեղ և տեղանուն աշխարհում չկա: Ճիշտն ասած, այս կարգի հումոր վաղուց չէինք կարդացել: Ուրեմն, ԼՂՀ-ն իր կայացած նախագահական համակարգով, ընտրված Ազգային […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 14:19

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները երեկ տեղեկատվություն էին տարածել, թե  Վերին Լարս անցակետում, որը Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանն է, հանդիպել են այդ երկու երկրների փորձագետները: Իսկ հանդիպման հիմնական առիթը Վերին Լարս  անցակետի բացման հետ կապված հարցերի քննարկումն էր: Վրաստանն արդեն հայտարարում է սահմանի բացման կոնկրետ ժամկետների  մասին: Խոսքն, ի դեպ, մարտի 1-ի մասին է: Հիշեցնենք, որ […]