26 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 26, 2009թ. 20:31

ԱՄՆ-ում Թուրքիայի պաշտոնին հրաժեշտ տված  Նաբի Շենսոյին այդ պոստում փոխարինել է Նամիգ Թանը: ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանը  մինչ այդ աշխատել է որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նշենք, որ Նամիգ Թանը նախկինում զբաղեցրել է նաև Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: ArmAr.am


Դեկտեմբեր 26, 2009թ. 18:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  տեղեկացնում է, որ 2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 17:17

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին  ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 16:50

Արևմտյան լրատվամիջոցները յուրաքանչյուր տարվա ավարտին փորձում են քաղաքական կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ աշխարհում` սպասվող տարում:  Վերջերս Ամերիկյան Newsweek հանդեսը ևս հրապարակել էր 2010-ի գլխավոր իրադարձությունների ցուցակը: Ասենք, որ  հանդեսը  հիմնված է լրագրողների  կանխատեսումների վրա. դրանք հիմնականում արտահայտում են ամերիկյան քաղաքական շահերը: Եվ այսպես, ըստ Newsweek -ի, Ռուսաստանը 2010-ին  ամբողջությամբ խաղից […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 16:17

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Սիրեկան Մելիքի ՋԱՆՈՅԱՆԸ     «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Իսկ վաստակավոր մարզչի կոչման […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 15:47

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ: Հանրապետության նախագահը շնորհավորելով լրագրողներին` ասել է. «Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 15:03

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով: Հայտնի է, որ այդ արժեքները  գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ: Ինչպես ինստիտուտից տեղեկացավ ArmAr.am-ը, 2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվել […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 14:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեկտեմբերի 25-ին ստորագրված հրամանով, ներում է շնորհվել  99 մարդու: Փաստաթղթի համաձայն, 89 մարդ վաղաժամ ազատ է արձակել: Երեք մարդու դեմ հարուցված քրեական գործը կարճվել է և ևս 6 մարդ ազատվել են տուգանք վճարելու վարչական տույժից: Մեկ կալանավորի ազատազրկման ժամկետը կիսվել է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը և եզրահանգում, […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 14:07

Ըմբշամարտի ՀՀ պետական մարզիչ Լյովա Վարդանյանն ասել է, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականը 2009 թվականին նվաճել է աշխարհի գավաթի բրոնզե մեդալներ, 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը դարձել են Եվրոպայի չեմպիոններ, 55կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Այս արդյունքները, ըստ մարզիչի, վկայում են, որ հաջորդ մրցաշրջանում ՀՀ հունահռոմեական […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 14:06

Այսօր «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը երևանաբնակ լոռեցիների առջև հանդես կգա անցնող տարվա յուրօրինակ ամփոփմամբ: Կատարված աշխատանքի հիմնական մասը անկասկած առնչվելու է Մեծ լոռեցուն, քանի որ 2009 թվականը թումանյանական հոբելյանական տարի էր: Այս ընթացքում հայրենակցական միությունը նախաձեռնող և կազմակերպիչ է դարձել  բազմազան միջոցառումների` նվիրված մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը: Ամենատարբեր ձեռնարկումների աշխարհագրությունը ևս լայն է եղել` […]