Աթենքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել է, որ երկու երկրնների արտգործնախարարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման ժամկետների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Այնուհետև Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և երկու կողմերը իրենց հերթին քննարկել են ինչպես ղարաբաղյան […]
1 Դեկտեմբեր 2009
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Աթենքի Հելինիկոն մարզական համալիրում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլուի հանդիպումը: Այն հրավիրվել էր թուրքական կողմի խնդրանքով: Այս մասին հայտնում է Արմենպրեսի թղթակիցը: Մոտ 30 րոպե տևած հանդիպումը, որն ավարտվեց րոպեներ առաջ, սահմանափակվեց միայն արարողակարգային լուսանկարահանմամբ: Նախարարներն ուրախություն հայտնեցին հանդիպման հնարավորության համար […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վատ եղանակի պատճառով Աթենք ժամանեց բավական ուշացումով և օդանավակայանից շտապեց Խելինիկոն կենտրոն, ուր արդեն ընթանում էր ԵՀԱԿ-ը նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը: Ըստ թուրք վերլուծաբանների, այս վեհաժողովը Անկարայի համար կարևոր է, քանի որ օրակարգային հարցերից է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն էլ այն ժամանակաշրջանում, երբ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Թուրքերը […]
Հայաստանում բոլորը փայլուն գիտեն այն մասին, թե ինչպես է «հարևան» Ադրբեջանը խմբագրում իր` ընդամենը, 80 տարվա պատմությունը` հասցնելով այն մի~նչև հազարամյակների խորքերը: Մենք հայերս, իհարկե, նաև շատ լավ գիտենք, թե հարևան ո՞ր ազգի հաշվին են` մինչև դարերի խորքը ձգում, ընդամենը 80 տարվա Ադրբեջանի պատմությունը ու թե այդ ճանապարհին ադրբեջանցիներն ինչպե~ս են յուրացնում հարևանի ստեղծած արժեքները… […]
Ս.թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ կազմակերպված «Լիսաբոնի պայմանագիր. Եվրոպան դեպի 21-րդ դար» խորագրով սեմինարին: Միջոցառումը նվիրված էր դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն: Սեմինարին, որին ներկա էին ֆրանսիական համալսարանի եւ այլ բուհերի մեծ թվով ուսանողներ, ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության […]
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Եվրոպայում «Սառեցված հակամարտությունների» կարգավորման համար. «Մենք ևս չպետք է մեր ջանքերը խնայենք այդ ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ջանքերը Վրաստանի վերջին իրադարձությունների ընթացքում ապարդյուն անցան»,-ասել է Քուշները: Վերջինիս խոսքով, Ֆրանսիան աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությունը` եվրոպայում անվտանգության պահպանման […]
20 տարի առաջ` 2009թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պատմական որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ժողովուրդների ինքնորոշման համամարդկային սկզբունքով առաջնորդված եւ վաղուց ի վեր ինքնորոշված արցախահայության օրինական պահանջի հիման վրա հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորումն այդ բախտորոշ փաստաթղթով ամրագրվեց իբրեւ խնդրի խաղաղ […]
Թուրքիայի կառավարությունն առաջիկայում պատրաստվում է հաստատել մի որոշում, ըստ որի, նախատեսվում է ստեղծել արտասահմանում ապրող թուրքերի կամ թուրքական սփյուռքի գործակալություն և նրանց հարազատների ասոցիացիա։ Նպատակն այն է, որ սրանց «ջանքերի» շնորհիվ արտասահմանում հակադարձ գործողություններ կատարվեն՝ հայկական սփյուռքի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջի դեմ։ Որոշման նախագծի համաձայն, սա ոչ ստանդարտ մի կառույց է լինելու, որի «մասնագետներն» […]
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Նոր Հաճընում գտնվող «Լորի» ադամանդագործական ընկերություն: Այն հիմնվել է 1992 թվականին: Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Լորի» ղեկավարները, հնդկական Fire stone ադամանադագործական ընկերության ներկայացուցիչները, խոսվել է ադամանդագործության ոլորտի խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին, ինչպես նաեւ անդրադարձել է եղել առաջիկայում «Լորի» գործարանում […]
Հունվարի վերջին նախատեսվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Ադրբեջան` տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: «Այցի ժամկետը հստակեցված չէ, այն կախված կլինի Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ընթացքից»,-հայտարարել է Լենմարկերը: Ներկայացուցչի խոսքերով, հնարավոր է այցելի նաև Հայաստան և Վրաստան. «Տարածաշրջանային հարցերից բացի մենք այդ երկրների կառավարության հետ կքննակրենք նաև համագործակցությունը ԵԱՀԿ հետ»: ArmAr.am




