Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության մասին, որը այսօր 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում: Շեշտենք, որ կուսակցությունը փակելու փորձեր բազմիցս են եղել: Հայցը, որը քննարկվելու է վաղը, ներկայացվել էր դեռևս 2007թ. երկրի գլխավոր դատախազության կողմից: Կուսակցությանը մեղադրվում է «Քրդական […]
7 Դեկտեմբեր 2009
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային կապի մասին պատկերացումների շրջանակն ընդլայնելու հնարավորություն է տրվել այլընտրանքային մանկավարժության ուղին ընտրած «Արեգնազան» կրթահամալիրի սաներին: Ազատ ու ստեղծագործ անհատի կայացումը կարևոր է « Արեգնազան» կրթահամալիրի անկավարժների և սաների համար: Այդ տեսանկյունից, նրանց համար հեռահաղորդակցության ոլորտը նորովի ընկալելու հնարավորություն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կառավարման նորօրյա պահանջներին, ընկերության անցուդարձին և բջջային հեռախոսից […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն ժամանել է Վաշինգտոն և պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով` 20:30-ին: Հարցերը, որոնք այսօր կքննարկվեն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում` բազմաբնույթ են, սակայն դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը մի քանիսը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, կողմերը կանդրադառնան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրություններին, Իրանի, Իսրայելի, խնդիրներին, […]
Սեզոնային գիրպի տարածումը կանխարգելելու նպատակով և այս առումով հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում դադարեցնել ուսումնական գործընթացը: Այս մասին հայտանում են Կրթության և գիտության նախարարությունից: ArmAr.am
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Հանրապետության Նախագահը բարձր […]
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ: Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ, վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը: Հայկ Սանամյանի […]
«Եթե չսկսվի ղարաբաղյան խնդրի լուծման համար օկուպացված ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի», – ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Սադիք Յաքութը: Վերջինիս խոսքով, կանոնակարգի համաձայն, խորհրդարանում քննարկման համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ:«Մենք արձանագրությունների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում մեր արտգործնախարարության հետ: Գոյություն ունեն […]
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն՝ հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ: Դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1988թ. ողբերգական իրադարձությանը, ընդգծել վերածնվելու եւ ապագա կերտելու հայ ժողովրդի անկոտրում կամքը: Արարողության մասնակիցները ծաղիկներ […]
Ս/թ դեկտեմբերի 2-ից 3-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի Քարտուղարության IX նիստը: Քարտուղարության այս նիստը կոչված էր քննարկելու ս/թ հուլիս ամսին տեղի ունեցած Համաշխարհային և ավանդական կրոնների III համագումարի արդյունքները, ինչպես նաև` 2012 թվականին կայանալիք Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների IV համագումարի նախապատրաստական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեին Բ Ամենայն Հայոց […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման նպատակն էր հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշել հաջորդ տարվա ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հայ-իտալական հարմագործակցությունը կրթամշակութային բնագավառում, նշեց. «ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը և մենք հուսով ենք, որ […]




