11 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 11, 2009թ. 13:46

Դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Սմիթսոնիան»  ազգային թանգարանների հաստատության հետ  համատեղ, հաստատության Բեյրդ դահլիճում կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո` հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, աշխարհահռչակ ալտիստ Քիմ Քաշքաշյանի եւ գործիքահար Ռոբին Շուլկովսկու մասնակցությամբ: Համերգը, որի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի եւ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն, անցավ մեծ հաջողությամբ: Երեկոն ունկնդրում էին 350-ից ավելի […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 13:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է  ունեցել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցները  կարեւորել են փոխադարձ շփումների եւ գործարար կապերի […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 12:42

Բուրսայի քարածխի հանքափորում 220 մ խորությամբ տեղի է ունեցել գազի պայթուն: Թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել է, որ պայթունի հետևանքով 16 մարդ մնացել են փլատակների տակ: Տարածված գազի պատճառով փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում: Փրկարարներից 4-ը աշխատանքների ընթացում թունավորվել են գազից և գտնվում են հիվանդանոցում: Ըստ որոշ տվյալների կան զոհեր: ArmAr.am


Դեկտեմբեր 11, 2009թ. 12:35

Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Մշակույթի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին նույն ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ և խնդրանքով ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Ողջույնից ու խրատական խոսքերից հետո Վեհափառը հույս հայտնեց, որ ներկայիս մագիստրոս լրագրողների նյութերում միայն իրականությունը կարտացոլվի և նրանք իրենց հոդվածներով կնպաստեն հոգևոր և ազգային արժեքների […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 12:04

Այն, որ Ադրբեջանում գրեթե ամեն օր բազմաթիվ մարդիկ են ինքնասպան լինում, որ աճել է հանցագործությունների ու թմրամոլությամբ զբաղվողների թիվը, փաստում են հենց իրենք` ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայց, որ հենց Ադրբեջանի ներսում, իրենց իսկ երկրի դեմ  գործում են ռազմական խմբավորումներ, սա արդեն խոսում է այն մասին, որ այս երկրի ներսում շատ լուրջ խմորումներ են տեղի ունեում։ Նույն […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 11:24

Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են թե Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան ակտիվ գործունեություն է ծավալում երկրի իշխող «Արդարարություն և զարգացում» կուսակցության փակման ուղղությամբ։ Եվ իբրև թե   Յալչընքայան  Թուրքիայի կառավարությանը մեղադրում է պետաշխատողների հեռախոսազրույցները  լսելու մեջ։ Հեռախոսալսումների սկանդալը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանի կուսակցության որոշ անդամներ զբաղված […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 10:10

Արդեն չորրորդ օրն է Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դատալսման սկզբում` նախ կարդացվել է դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտը, այնուհետև դատավորներից երեքը, որոնց հանձնարարված էր ուսումնասիրել գործը, ներկայացրել են զեկուցագրեր:  Վերջիններս ներկայացված զեկուցագրում փորձել են հիմնավորել, որ   կուսակցությունն անմիջական կապ ունի քուրդ զինյալների հետ: […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 09:39

Պաշտոնական Բաղդադը բողոքել է  Իրանի ու Թուրքիայի դեմ, և հայտարարել, որ այս երկու երկրները շահագործում են եռակողմ կնքված պայմանագրի համաձայն` Իրաքի ջրային պաշարների չափաբաժինը: Իրաքի իշխանւթյունները Թուրքիային ու Իրանին  նախազգուշացրել են` եթե շարունակեն խաղալ իր երկրին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ: Հայտարարությունում ասված է. «Եթե այդ […]