ՎիվաՍել-ՄՏՍ-ը` իրենց կոչմանը հավատարիմ նվիրյալներին պատշաճ գնահատելու կողմնակիցն է: Հայաստանի բջջային առաջատար օպերատորն իր ներդրումն ունի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական երեկոն պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ ուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ աջակցել է երաժշտարվեստում իր հարուստ, բովանդակալից ու անկրկնելի ձեռագիրը ստեղծած Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված դասական երաժշտության երեկոյի կայացմանը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը […]
23 Դեկտեմբեր 2009
Գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը` ArmAr.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց այն խնդրի առնչությամբ, որ ներկայումս Շուշիում լայնածավալ շինարարություն է ծրագրվում, բայց քանի որ Շուշին պատմական հնավայր է, ուստի` մինչ շինարարությունը սկսելը հարկ է ուսումնասիրել Շուշիի ընդերքը։ Կատարվո՞ւմ են, արդյոք, անհրաժեշտ ուսումնասիրություններ. այս խնդրի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին։ Վերջինս ընդգծեց, […]
Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը: Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Հանրապետության ղեկավարի այցելության առաջին կանգառը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքը. այստեղ նա շրջայց է կատարել «նոր քաղաքի» տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ: […]
Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին այցելել է Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամաս: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ երկրամասի վարչապետի, խորհրդարանի նախագահի, Մագդեբուրգի քաղաքապետի, ինչպես նաեւ երկրամասի ՆԳՆ եւ Մագդեբուրգի Ոստիկանական ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Զաքսեն-Անհալթի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն […]
«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պաշտոնական Անկարային ուղղված սպառնալից հայտարարություն է արել: Թուրքական «Haber1» լրատվական կայքի տեղեկացմամբ, «ՔԲԿ»-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը` Դուրան Քալքանը քուրդ զինյալների անունից հայտարարել է, որ եթե քրդական հարցի լուծումը ձգձգվի, ապա Թուրքիան դարձյալ կցնցվի ապստամբություններից ու փողոցային բախումներից: «Եթե կարգավորման գործընթացը էլ ավելի երկարի, Թուրքիայում կբռնկվի ավելի լայնամասշաբ ու խորը ներքին պատերազմ»,- […]
Հայաստանի արտգոործնախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, չինական կողմից` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Խորհրդակցություններին քննարկվել են տարածաշրջանային, […]
«2009 թ բեկումնային էր հայ գրականության համար, ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ, բարեբախտաբար, շրջանցեց հոգևոր դաշտը», -ասել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Միության նախագահն ասաց է, որ տարին իրադարձություններով հագեցած է եղել՝ հոբելյաններ, ավանդական գրականության շաբաթ մարզերում, երիտասարդ գրողների հավաք Ծաղկաձորում, Թարգմանչաց տոն: Եվ որ մեր գրողները ձեռքները ծալած չեն նստել.«Նրանց […]
Լոնդոնյան գերթե բոլոր ԶԼՄ–ները հողորդում են, որ Իսրայելի բժիշկները սպանված պաղեստինցի զինվորներին որպես օրգանների դոնորների են օգտագործել իսրայելցի զինվորների համար: Այս մասին հայտարարել է նաև Քնեսեթի պատգամավոր Ահմադ Թիբիին: Նա իր հայտարարությունը հիմնավորել է շվեդական «Aftonbladet» թերթի` այս տարվա օգոստոսի համարում տեղ գտած այն հրապարակմամբ, ուր հեղինակը մեղադրում է Իսրայելին` պաղեստինցիների օրգանների առեւտրի մեջ: […]
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Օսման Օզչելիքն առաջարկել է Թուրքիայում ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haber1» լրատվական կայքը: Օզչելիքը նշել է, որ իրենց ժողովրդավարական ինքնավարության նախագծի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հզորացվեն: Առաջարկվում է ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ, որոնք կունենան մեկ կենտրոն: Այդ շրջանների […]




