«Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի»: «Արմենպրես»-ի թղթակիցի հաղորդմամբ, Աթենքում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության […]
2 Դեկտեմբեր 2009
Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլն այսօր եզրափակվեց Երևանի Կենտրոն համայնքի շուրջ 32 դպրոցի հաղթող թիմերի մրցաշարով, որը տեղի ունեցավ Շախմատի ակադեմիայում: Օլիմպիադան արդեն չորրորդ տարին անընդմեջ համատեղ անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային և եզրափակիչ; Վերջինս […]
Ս.թ. դեկտեմբերի 2-ին` Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբի անդամների՝ Կանադայի պաշտպանական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթի (խմբի ղեկավար), Կանադայի պաշտպանական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Էնդրյու Մաքնեիլի, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական քարտուղարության փորձագետ, փոխգնդապետ Ռենե Կունգի, Սարաևոյում տեղակայված խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի դասախոս, պրն. Հայնց Վեցչերայի և ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության՝ կրթական հարցերի համակարգող, պրն. Ժան […]
Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին են այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը: Նրանց կարծիքով` մինչեւ դեկտեմբերի 7-ը նախանշված Օբամա-Էրդողան հանդիպում` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, բայց հանդիպման ժամանակ կխոսվի թե’ դրանց, թե’ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին: Հանրապետական պատգամավորը այս գործընթացում արձանագրում է առաջընթաց, ըստ նախկին նախարարի` առաջընթացի մասին խոսելու հատուկ առիթ […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք բխում են Թուրքիայի շահերից. «Նրանք հաստատակամ են իրենց նախապայմաններում, որի շուրջ էլ մենք արտահայտում ենք մեր ամբողջ դժգոհությունը։ Այսօր որպես նախապայման Թուրքիան արձանագրությունների վավերացման խնդիրն ուղղակիորեն կապում է ղարբաղյան խնդրի լուծման հետ. ի՞նչ սկզբունքների հիման վրա և ո՞ւմ օգտին, հասկանալի է։ […]
Դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման և հաշվառման գործընթացը: 2009 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ: Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար […]
Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Դիտարկումն […]
Դեկտեմբերի 2-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Արմեն Աբրահամյանը (ԲՀԿ), Արա Նռանյանը (ՀՅԴ): Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կորեայի […]
Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները: Սերժ Սարգսյանն […]
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին, Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»: Գյուլն […]




