14 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 14, 2009թ. 20:26

Հաճախորդամետություն, սպասարկման բարձր որակ և կառավարման քաղաքակիրթ մոդել: Սա է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու բանաձևը Իր փորձը, հնարավոր դժվարությունները հաղթահարելու ուղին վաղվա մասնագետներին ներկայացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը գտել է հերթական հասցեատերերին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունն այս անգամ ներկայացվել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ուսանողներին: […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 20:03

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում  ընդունեց քրդերի շահերը պաշտպանող, շուրջ 4 տարի առաջ ձևավորված «Դեմոկրադական հասարակություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին: Սա երկրի բնակչության 20 տոկոսը (15 միլիոն) կազմող քրդական միակ կուսակցությունն էր, որն այդ երկրի խորհրդարանում ուներ 21 ներկայացուցիչ: Եթե Թուրքիայի այդ քայլը լայն արձագանք գտավ  միջազգային ԶԼՄ-ներում, և գնահատվեց ոչ […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 19:50

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հաղորդում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը հրավիրում է՝  աշխարհահռչակ գիտնականի   հուշարձանի բացման արարողությանը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Տերյան-Աբովյան փողոցների միջև գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։ ArmAr.am


Դեկտեմբեր 14, 2009թ. 19:34

Այսօր Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:55

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: Խոստումները բազմաթիվ են, սակայն անհասկանալի է, թե տոտալիտար և ոչ ժողովրդավար երկրում, որտեղ անխնա հալածվում են ոչ միայն ազգային փոքրամասնությունները, այլև լրագրողները, ինչպե՞ս են իրականացվելու այս խոստումները: Եթե չլիներ վախը եվրոպական պետությունների և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ, Ադրբեջանում  ուղղակի կոչնչացնեին ընդդիմադիր բոլոր լրագրողներին: […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:31

Չնայած ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո արցախահայերն առաջինն էին, որ ինքնորոշման և հայրենիքին միանալու ցանկություն հայտնեցին, բայց վերջինը չդարձան բռնությունների ենթարկվելու առումով: Արցախը, սակայն, միակն էր, որ ազգային ուժերով կարողացավ ազատագրվել: Հայաստանի հյուսիսում Աբխազիան, Օսիան ու Աջարիան ռուսական բացահայտ աջակցություն ստացան, և միանշանակ, դա էր պատճառը, որ հետագայում ռուսական կողմը համաձայնության եկավ վրացիների հետ և Աջարիան […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:06

Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ ստամբուլահայ մի շարք գործիչների նախաձեռնությամբ կկանգնեցվի բանաստեղծի արձանը: «Ակոս» թերթի փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով, որոշվել է արձանը տեղադրել Հայոց գերեզմանատանը: Իսկ  Դանիել Վարուժանի բրոնզե կիսանդրին քանդակելու գործը ստանձնել է պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը: Հայտնի է նաև, որ ճարտարապետ Վազգեն Պարընը, Սարաֆյանի հետ միասին, պատրաստել […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:03

Հայոց Եկեղեցու պատմության դասավանդումը հայ երեխային հնարավորություն է տալիս դեռևս դպրոցական տարիքում ծանոթանալ դարերի ընթացում Հայ Առաքելական Եկեղեցու իրականացրած ազգապահպանման գործին, ճանաչել ճշմարիտ դավանանքը և խուսափել աղանդավորների ճանկն ընկնելուց: Սիրանույշ Առաքելյանը դեռևս 1998 թվականից Հայոց Եկեղեցու պատմություն է դասավանդում Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ժամանակ առարկան դեռևս պետական ծրագրում ընդգրկված չէր, այլ դասավանդվում էր տնօրենների […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 18:01

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ‎ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 17:36

ՍԴ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունների  քննարկման  օրը` հունվարի 12-ին և դրան նախորդող օրերին, ՀՅԴ Գերագույն մարմինն այս խնդրում  համակիր բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների, բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Արձանագրությունների` այս բովանդակությամբ, վավերացմանը, նախատեսում է բողոքի միջոցառումների կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ այս խնդրում ՀՅԴ դիրքորոշումը հստակ հայտնի է. այն է՝ արձանագրությունների վավերացման տապալում։ Իսկ այդ […]